ԱՄՆ–ը հերքում է թալիբների հետ բանակցելու մասին տեղեկությունները
«Ֆրանս-Պրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել է այսօր նախատեսված արմատական «Թալիբան» շարժման հետ Միացյալ Նահանգների բանակցությունների վերաբերյալ տեղեկությունը։ Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էին, որ ԱՄՆ պատվիրակույթունն արդեն ժամանել է Դոխա, որտեղ նախօրեին թալիբները բացել են իրենց քաղաքական բյուրոն։
«Թալիբների հետ նախատեսված հանդիպման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,-հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ նշելով, որ պաշտոնական Վաշինգտոնը երբեք չի հաստատել այդ տեղեկությունները։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ–ն Աֆղանստանի հետ շարունակում է խորհրդակցությունները տվյալ հարցի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Աֆղանստանի իշխանությունները երեկ դժգոհել են, որ ԱՄՆ-ը թալիբների հետ բանակցությունների համար նախապայման չի դնում բռնությունների դադարեցումը, Աֆղանստանի սահմանադրության ճանաչումը և Աֆղանստանի օրինական իշխանությունների հետ բանակցելու պատրաստկամությունը: