Լրահոս

20.06.2013 10:19


Մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար

Մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Նազարյան եղբայրների կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2013թ. մարտի 20-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Գ. Նազարյանը իր եղբոր` Կ. Նազարյանի և հորաքրոջ որդու` Ա .Նազարյանի հետ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Արտաշատ քաղաքի բակերից մեկում վիճաբանել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ԱԳԲ տեսուչ Ա. Շահենյանի, ՊԲ տեղամասային տեսուչ Ա. Հակոբյանի, ՊՊԾ դասակի ոստիկան Կ. Ալեքսանյանի և հերթապահ մասի վարորդ Վ. Եփրեմյանի հետ:

Չենթարկվելով իրավախախտումը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, նախաքննության տվյալների համաձայն, Նազարյան եղբայրները բռնություն գործադրելու սպառնալիքներ են տվել իրավապահներին, հայհոյել, իսկ Գ. և Կ. Նազարյանները նաև սպառնացել են, որ տեսուչ Ա. Շահենյանի հաշվեցուցակային զենքը կվերցնեն և դրանով նրան կվնասեն:
Բացի այդ, բերման ենթարկելու օրինական գործողություններին դիմադրելու նպատակով Նազարյանները հարվածել են ոստիկանության աշխատակիցներ Կ. Ալեքսանյանին և Ա. Շահենյանին, պոկել վերջինիս ուսադիրը և թևի տարբերանշանը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ., Կ., և Ա. Նազարյաններին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը