Լրահոս

20.06.2013 10:14


Անշարժ գույքից զրկված քաղաքացիները դիմել են ՄԻՊ-ին

Անշարժ գույքից զրկված քաղաքացիները դիմել են ՄԻՊ-ին

Դավիթ և Արմեն Սարգսյանները պարտքով գումար էին վերցրել և, որպես երաշխիք, իրենց անշարժ գույքի նկատմամբ իրավունքը փոխանցել գումարը տրամադրողի հարազատներին: Սակայն գումարի տոկոսի բարձր լինելու պատճառով կորցրել էին անշարժ գույքը, որի արդյունքում դիմել էին ոստիկանություն և հայտնել, որ իրենց նկատմամբ կատարվել է վաշխառություն:
Նշենք, որ ՀՀ քրեական օրեսնսգրքի համաձայն՝ վաշխառությունը պարտք տրված դրամի համար ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալն է, ինչպես նաև անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից օգտվել է մյուս կողմը:
ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ, սակայն նախաքննական մարմնի կողմից չի իրականացվել գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն:
Այս առիթով պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանը գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից հայտնել են, որ ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է` վաշխառության հանցակազմի բացակայության հիմքով: Քրեական գործի կարճման որոշման օրինականությունը ստուգելու, նշված փաստերը մեկ անգամ ևս քննարկելու և ՀՀ գլխավոր դատախազությանը հայտնելու նպատակով քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի դատախազություն:
Արդյունքում, քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը Երևան քաղաքի դատախազի կողմից վերացվել է, և քրեական գործն ուղարկվել է Արաբկիրի քննչական բաժին` լրացուցիչ նախաքննություն կատարելու համար:
Քաղաքացիների անուն-ազգանունը փոխված է:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը