Աֆղանստանի իշխանությունները դադարեցրել են ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում ամերիկյան զորքի հետագա նարկայության ճակատագրի հարցով բանակցությունները ԱՄՆ-ի հետ: Դրա պատճառը Աֆղանստանի իշխանությունների դժգոհությունն է թալիբների հետ բանակցությունների հարցում ամերիկյան անհետևողականությունից:
Վերլուծաբանները պնդում են՝ «Թալիբանը» հրաժարվում է բանակցություններ վարել Աֆղանստանի իշխանությունների հետ, իսկ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը դժգոհ է, որ ԱՄՆ-ը չի պնդում, որ «Թալիբանի» փոխի իր դիրքորոշումը։
Աֆղանստանի իշխանությունները նաև դժգոհ են, որ ԱՄՆ-ը թալիբների հետ բանակցությունների համար նախապայման չի դնում բռնությունների դադարեցումը, Աֆղանստանի սահմանադրության ճանաչումը և Աֆղանստանի օրինական իշխանությունների հետ բանակցելու պատրաստկամությունը:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի ներկայացուցիչ Ահմալ Ֆայիզը հայտարարել է. «Անհամատասխանություն կա նրա միջև, թե ինչ են ասում ԱՄՆ-ի իշխանությունները, և թե ինչ են անում թալբների հետ բանակցությունների հարցում»:
Ինչպես եզրակացնում է Բի–Բի–Սի-ն, Համիդ Քարզայը զգուշանում է ԱՄՆ-ի հետ երկարաժամկետ համաձայնության ստորագրումից, որովհետև մտավախություն ունի, թե այն կարող է վտանգել Աֆղանստանի ինքնիշխանությունը, ինչպես նաև բացասաբար անդրադառնալ իր կառավարման վերջին տարիների վրա: Նշենք, որ բանակցությունները դադարեցվել են թալիբների հետ բանակցություններ սկսելու ԱՄՆ-ի հայտարարությունից հետո: Բանակցությունները կսկվեն վաղը, Դոխա քաղաքում:
ԱՄՆ-ը կբանակցի «Թալիբանի» հետ