Մինչև հունվարի 1–ը բոլորի աշխատավարձերը չեն բարձրանա. թեժ քննարկում ԱԺ–ում
ԱԺ–ի արտահերթ նիստում «Նվազագույն աշխատավարձի մասին օրենքում» լրացում կատարելու մասին քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասել է, որ այդ նախագծով մինչև 2014 թվականի հունվարի 1-ը բարձրացվելու են մինչև 45 հազ. դրամ ստացողների աշխատավարձերը։ Իսկ աշխատավարձերի համակարգային բարձրացում տեղի է ունենալու 2014 թվականի հունվարի 1-ից:
Նախագծի ընդունման դեպքում2013թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը այսօրվա 35 հազ. դրամի փոխարեն կդառնա 45 հազ. դրամ:
Անդրադառնալով օրինագծին՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԱրամՄանուկյանն ընդգծել է, որ գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը հանգեցնելու է ապրանքների շղթայական թանկացման:
–Կաթնամթերքը, պանիրը, հացըարդենթանկացելեն: Լա՛վլուծումէ, բայցսրանովմատիցփուշհանելչիլինում: Սասոցիալականլարվածությունը մեղմելու քայլ է։
ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱրծվիկՄինասյանի կարծիքով էլ՝ կառավարությունն անտրամաբանական քայլերի հաջորդականությամբ է առաջնորդվում:
–Տարվա կեսից նվազագույն աշխատավարձ եք բարձրացնում։ Տնտեսականքաղաքականությանառումովայլանդակբանեքանում։ Միգուցե սոցիալական վիճակը մեղմելու առումով լավ է, բայց չեմ հասկանում, թե տնտեսական ինչ փիլիսոփայություն է իրականացվում: 10 հազ.–ովբարձրանումեք, բայց կործանարարհետևանքըտնտեսությանվրաէգալու, քանի որ նոր լրացուցիչ բեռ է տնտեսվարողների ու համայնքային բյուջեների վրա։ Վատմսավաճառինմանփափուկիհետոսկորնէլեքխուրդելու,-նշել է Ա. Մինասյանը։
Մինչև հունվարի 1–ը բոլորի աշխատավարձերը չեն բարձրանա. թեժ քննարկում ԱԺ–ում
ԱԺ–ի արտահերթ նիստում «Նվազագույն աշխատավարձի մասին օրենքում» լրացում կատարելու մասին քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասել է, որ այդ նախագծով մինչև 2014 թվականի հունվարի 1-ը բարձրացվելու են մինչև 45 հազ. դրամ ստացողների աշխատավարձերը։ Իսկ աշխատավարձերի համակարգային բարձրացում տեղի է ունենալու 2014 թվականի հունվարի 1-ից:
Նախագծի ընդունման դեպքում 2013թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը այսօրվա 35 հազ. դրամի փոխարեն կդառնա 45 հազ. դրամ:
Անդրադառնալով օրինագծին՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ընդգծել է, որ գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը հանգեցնելու է ապրանքների շղթայական թանկացման:
–Կաթնամթերքը, պանիրը, հացը արդեն թանկացել են: Լա՛վ լուծում է, բայց սրանով մատից փուշ հանել չի լինում: Սա սոցիալական լարվածությունը մեղմելու քայլ է։
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով էլ՝ կառավարությունն անտրամաբանական քայլերի հաջորդականությամբ է առաջնորդվում:
–Տարվա կեսից նվազագույն աշխատավարձ եք բարձրացնում։ Տնտեսական քաղաքականության առումով այլանդակ բան եք անում։ Միգուցե սոցիալական վիճակը մեղմելու առումով լավ է, բայց չեմ հասկանում, թե տնտեսական ինչ փիլիսոփայություն է իրականացվում: 10 հազ.–ով բարձրանում եք, բայց կործանարար հետևանքը տնտեսության վրա է գալու, քանի որ նոր լրացուցիչ բեռ է տնտեսվարողների ու համայնքային բյուջեների վրա։ Վատ մսավաճառի նման փափուկի հետ ոսկորն էլ եք խուրդելու,-նշել է Ա. Մինասյանը։
7or.am