Տնտեսական

10.07.2009 18:07


Գյուղատնտեսության նախարար. «Ի՞նչ փոխհատուցում...»

Գյուղատնտեսության նախարար. «Ի՞նչ փոխհատուցում...»

Այսօր Շիրակի մարզպետարանի մարզխորհրդի նիստին մասնակցում էր նաև Գյումրի ժամանած ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:

Նախարարի այցից հատկապես մեծ ակնկալիքներ ունեին վերջերս ուժեղ կարկուտից և քամուց տուժած համայնքները, որոնք օգնություն են ակնկալում կառավարությունից։ Սակայն նախարարը տուժած համայնքնրեին հիսաթափեցրեց:

Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկում գյուղնախարարությունը տուժած համայքներին փոխհատուցում տրամադրելու ուղղությամբ, Գերասիմ Ալավերդյանը հետևյալ պատասխանը տվեց. «Ի՞նչ փոխհատուցում, ումի՞ց են փոխհատուցում ուզում։ Եթե մարդն ունի կապած պայմանգիր ինչ-որ մի կազմակերպության հետ, երկրի հետ, պետության հետ՝ փոխհատուցում ակնկալում է: Պայմանգիր չկա, ապահովագրական մեխանիզմ երկրում չկա: Դրա համար հիմա ոչ թե փոխհատուցում պետք է լինի, այլ օգնություն, աջակցություն գյուղացիական տնտեսություններին, գյուղացիներին: Մենք էս պահին ամբողջ երկրի, մենակ Շիրակը չէ, վնասները ներկայացրել ենք կառավարություն: Դե, հիմա եկեք տեսնենք՝ , քանի որ Շիրակում տարերքը առավել ուժեղ է եղել, ավելի շատ վնաս է տվել: Մենք բոլոր խնդիրները ներկայացրել ենք կառավարություն, որ Շիրակի մարզում 1,5 մլրդ-ի վնաս է կրել գյուղատնտեսությունը։ Եվ եթե կլինի որևէ աջակցություն, բնականբար, Շիրակը դրանից անմասն չի մնա»:

Իսկ հակակարկտային կայանքների տեղադրման հույս Շիրակի մարզի համայնքերը, առնվազն այս տարվա ընթացքում, չպետք է ունենան, քանի, որ դրա համար անհրաժեշտ են ռադիոլոկացիոն կայաններ, որոնք Շիրակի մարզում չկան: Այս առումով կառավարությունն սպասում է ճապանոկան վարկին, ինչը թույլ կտա 2010-11թթ. ընթացքում 250 մլն դրամի ներդրում կատարել հակակարկտային կայանքների աշխարհագրությունն ընդլայնելու ուղությամբ:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը