Արմեն Մովսիսյանը հաստատել է, որ «Գազպրոմի» հետ քննարկում են 20% բաժնեմասը տալու հարցը (տեսանյութ)
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր խորհրդարանում, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին ի պատասխան, անդրադարձել է «Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլերի հետ ունեցած իր հանդիպմանը։ Հիշեցնենք, որ ըստ «rbc.ru»-ի՝ Մովսիսյանը Միլերի հետ Մոսկվայում քննարկել է «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ռուսական «Գազպրոմի» մասնաբաժնի ավելացման հարցը՝ 80%-ից հասցնելով 100%-ի։
Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը վստահեցրել է, որ դեռևս որևէ գործարք չի կնքվել «Գազպրոմ»–ի հետ:
–Այս պահին բանակցություններ են ընթանում, բանակցությունների սեղանին դրված է նաև 20% բաժնետոմսեր տալ-չտալու հարցը, բայց դրված է ոչ միայն այդ հարցը, զուգահեռ կան նաև այլ հարցեր։ Մինչև այս ամսվա վերջը բանակցությունները կավարտվեն,-ասել է Ա. Մովսիսյանը,–երբ բանը հասնի նրան, որ միջպետական պայմանագիր ստորագրվի կառավարությունների կողմից, այն կգա խորհրդարան. առանց դրա հնարավոր չէ:
Նախարարը նաև ասել է, որ գազի սակագնի բարձրացման պայմանագիրը ստորագրվել է ապրիլի 1–ին։
Նշենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Արմեն Մովսիսյանը ոչ մի կերպ չէր կարողանում հիշել այդ պայմանագրի կնքման օրը։ Այդ մասին տեսանյութը՝ ստորև.

7or.am