Քաղաքական

19.06.2013 15:10


«Տո դու ո՞վ ես». Լևոն Զուրաբյանին ասել է «անպատկառ» Գալուստ Սահակյանը (տեսանյութ)

«Տո դու ո՞վ ես». Լևոն Զուրաբյանին ասել է «անպատկառ» Գալուստ Սահակյանը (տեսանյութ)

Խորհրադարանի այսօրվա նիստում շարունակվել է քննարկվել Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային և մաքսային արտոնություններ տալու հարցը։ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ այս նախագծով նժդեհականները հայալեզու կրթությունը «երկրորդ սորտի» են դարձնում։

Օֆշորային սկանդալներից, չարաշահումների բացահայտումներից հետո ո՞ր բարեխիղճ ներդրողը Հայաստանում ներդրում կանի: Եթե կա ինչ-որ մեկը, որին կարելի է մեղադրել ներդրումները վանելու համար, դա դո՛ւք եք, ձեր իշխանությունը,-ավելացրել է Լ. Զուրաբյանը։

Ի դեպ, Լևոն Զուրաբյանն իր ելույթի սկզբում հայտարարել է, որ ՀՀԿ–ական առանցքային պատգամավորները մինչև հիմա չեն հասկացել՝ Սահմանադրությամբ արգելված է միաժամանակ լինել պատգամավոր և զբաղվել բիզնեսով, այսինքն՝ իրենք գործում են հանցաք, որը կապված է իշխանության չարաշահման հետ։

Զուրաբյանի այս արտահայտությունը ափերից հանել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին։

–Տո դու ո՞վ ես, քեզնից ի՞նչ ես ներկայացնում,–տեղից բղավել է Գ. Սահակյանը։

Սրան ի պատասխան՝ Լ. Զուրաբյանը դիմել է ԱԺ նախագահին.

–Պարո՛ն վարող, միգուցե ձեր անպատկառ պատգամավորներին կարգի՞ հրավիրեք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը