Լրահոս

19.06.2013 14:54


ԱԺ նախագահ. «Չի կարելի գործընկերներին անհիմն մեղադրանքներ ներկայացնել այս բարձր ամբիոնից»

ԱԺ նախագահ. «Չի կարելի գործընկերներին անհիմն մեղադրանքներ ներկայացնել այս բարձր ամբիոնից»

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի հերթական նիստում կառավարության կողմից ներկայացված «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահկայանը անընդհատ միջամտում էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ՀԱԿ պատգամավորի ելույթին։ Վերջինս, դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ասաց. «Միգուցե Ձեր անպատկառ պատգամավորներին կարգի՞ հրավիրեք»։
ԱԺ նախագահը կոչ արեց Լևոն Զուրաբյանին՝ մնալ կոռեկտության սահմաններում, իսկ Գալուստ Սահակյանին ընդամենը հիշեցրեց, որ հնարավորություն տա պատգամավորին ելույթ ունենալ։
Հարցի քննարկումից հետո ԱԺ նախագահը կոչով դիմեց պատգամավորներին. «Ես կոչ եմ անում իմ գոծընկերներին՝ չխախտել կոռեկտության սահմանները։ Կարծես թե մի վատ ավանդույթ է ձևավորվում այս դահլիճում՝ պատգամավորները մեկը մյուսի հասցեին անհիմն մեղադրանքներ են ներկայացնում։ Սրա-նրա վրա ցեխ շպրտելով՝ քեզ չես արժևորի։ Չի կարելի գործընկերներին անհիմն մեղադրանքներ ներկայացնել այս բարձր ամբիոնից»։

Այս խորագրի վերջին նյութերը