Գալուստ Սահակյանը օֆշորային պատմությունը կազմակերպված շոու է համարում
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խորհրդրանում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է օֆշորային պատմությանը, որում ներգրավված են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ևգործարար Աշոտ Սուքիասյանի անունները։ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ չի հավատում այդ կազմակերպված շոուներին։
–Չեմ կարծում՝ վարչապետը պետք է խնդիր ունենար օֆշորային գոտիներում գումար պահելու հետ: Դրանք բոլորը դեմ են կառավարությանը, վարչապետին, քաղաքական թիմին: Ընդդիմությունն էլ թիրախային է դարձնում դրանք,–ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Միաժամանակ նա խոստովանել է, որ բանկային համակարգից ոչինչ չի հասկանում, բայց և պնդել է, թե Տիգրան Սարգսյանի անվան շուրջը անհեթեթ հերյուրանքներ են տարածվում։
Լրագրողների հարցադրմանը՝ հնարավո՞ր է՝ ԱԺ նախագահՀովիկ Աբրահամյաննէ Տիգրան Սարգսյանինվարկաբեկել փորձող այդ անձնավորությունը, Գ. Սահակյանը պատասխանել է.
–Ես այն գործիչը չեմ, որ կանգնեմ այստեղ, միասին բամբասենք: Դրանք շոու սարքելու խնդիր կարող են լինել: Կառավարությանը, վարչապետին, քաղաքական թիմին դեմ գործառույթներ են:Հովիկ Աբրահամյանն ու վարչապետը պայքարում են, որ ի՞նչ անեն։
Գալուստ Սահակյանը օֆշորային պատմությունը կազմակերպված շոու է համարում
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խորհրդրանում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է օֆշորային պատմությանը, որում ներգրավված են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի անունները։ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ չի հավատում այդ կազմակերպված շոուներին։
–Չեմ կարծում՝ վարչապետը պետք է խնդիր ունենար օֆշորային գոտիներում գումար պահելու հետ: Դրանք բոլորը դեմ են կառավարությանը, վարչապետին, քաղաքական թիմին: Ընդդիմությունն էլ թիրախային է դարձնում դրանք,–ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Միաժամանակ նա խոստովանել է, որ բանկային համակարգից ոչինչ չի հասկանում, բայց և պնդել է, թե Տիգրան Սարգսյանի անվան շուրջը անհեթեթ հերյուրանքներ են տարածվում։
Լրագրողների հարցադրմանը՝ հնարավո՞ր է՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է Տիգրան Սարգսյանին վարկաբեկել փորձող այդ անձնավորությունը, Գ. Սահակյանը պատասխանել է.
–Ես այն գործիչը չեմ, որ կանգնեմ այստեղ, միասին բամբասենք: Դրանք շոու սարքելու խնդիր կարող են լինել: Կառավարությանը, վարչապետին, քաղաքական թիմին դեմ գործառույթներ են: Հովիկ Աբրահամյանն ու վարչապետը պայքարում են, որ ի՞նչ անեն։
7or.am