Լրահոս

19.06.2013 13:12


Աշոտ Սուքիասյանի նամակը գլխավոր դատախազին եւ «Հետքին»

Աշոտ Սուքիասյանի նամակը գլխավոր դատախազին եւ «Հետքին»

«Հետք»–ը հրապարակել է Աշոտ Սուքիասյանի նամակը

ՀՀ գլխավոր դատախազ՝
պարոն Աղվան Հովսեփյանին
Պատճենը` Hetq.am
ՀՀ քաղաքացի Աշոտ Սուքիասյանից

Մեծարգո պարոն Հովսեփյան,

Կապված վերջին իրադարձությունների հետ, կուզենայի ներկայացնել իմ պարզաբանումները:

Հասկանում եմ, որ պետք է լուսաբանեմ ողջ եղելությունը:

2009թ.-ի օգոստոսի 20-ին ՀՀ Կառավարությունում տեղի ունեցավ ժողով, որի նպատակն էր ադամանդագործության և ոսկերչության զարգացումը ՀՀ-ում և աշխատատեղերի ավելացումը: Դրան հաջորդեց Էկոնոմիկայի նախարարության կազմակերպած ժողովները նույն նպատակով: Ժողովի ընթացքում խոսվեց այն մասին, որ Ռուսաստանը առաջարկում է 5% տոկոսադրույքով` 15 տարի մարման ժամկետով ադամանդի հումք: Առաջարկվող ադամանդի հումքի գնացուցակները ստանալուց հետո հումքի որակը և գները չէին համապատասխանում պահանջվող շուկայի ոչ որակին, ոչ էլ գներին: Ժողովի ընթացքում ես առաջարկեցի ադամանդի հումք, որը պետք է ներմուծվեր այն ընկերությունից, որը գտնվում է Հարավային Աֆրիկայի Սիերա Լեոնե Հանրապետությունում:

Ըստ պայմանավորված ժամկետի` մոտ 1 ամիս հետո, բերվեց հումքին վերաբերվող բոլոր թղթերը, որոնք ներկայացվել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն: Պայմանավորված կարգով տեղի ունեցավ մի նոր ժողով, որտեղ մասնակցում էին 20-ից ավելի կազմակերպություններ, ներկայացվեց մոտ 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք ադամանդի հումք:

Քանի որ ներկայացվող հումքի արժեքը մոտավորապես 20-30% ցածր էր Ռուսաստանից առաջարկվող հումքի արժեքից, ժողովի մասնակիցներից բոլորը ցանկություն հայտնեցին գնելու և համագործակցելու ինձ պատկանող «Ձորագյուղ» կազմակերպության հետ, որտեղ «Ձորագյուղ» կազմակերպությունը պետք է մատակարարեր ադամանդի հումք, իսկ մյուս կազմակերպությունները պետք է հանդիսանային գնորդներ:

Ժողովի մասնակիցները ցանկություն հայտնեցին հանդիպել «Ձորագյուղ» կազմակերպությունում` ներկայացնելով իրենց վարպետ-մասնագետներին: Նրանք հիանում էին հումքի որակով և գներով, բայց չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ կամ հնարավորություններ, գրեթե բոլորն առաջարկում էին վերցնել հումքը պայմանագրային կարգով, վերամշակել և վերադարձնել «Ձորագյուղ» ԱԿ-ին:

Ծրագիրը նպատակահարմար չէր: Այդ օրերին Փայլակ Հայրապետյանն առաջարկեց ժողովի մասնակիցներին հանդիպել իրեն պատկանող Սևանում գտնվող Ծովազարդ համալիրում ճաշելու և քննարկելու հայ ադամանդագործների հետագա ճակատագիրը: Այդ ամենից հետո Փայլակ Հայրապետյանը առաջարկեց առանձին հանդիպել ինձ հետ Երևանում և ներկայացնելով իր իսկ ունեցած նորաստեղծ ադամանդի վերամշակման արտադրամասը` Հայրապետյանը հայտնեց, որ չունի ֆինանսական միջոցներ, բայց ունի անշարժ կապիտալ, որի վաճառքից կամ գրավադրումից կունենա ֆինանսական միջոցներ` այդ նպատակով օգտագործելու համար: Նա նաև առաջարկեց, որ մեր երկուսի ուժերը միացնելով` կարող ենք ստեղծել աշխատատեղեր, մասնագիտացված դպրոց և ուսումնարան:

Ես խորհուրդ տվեցի, որ գրավադրվելուց ավելի հարմար է վաճառվող գույքը վաճառել և այդ միջոցներով սկսել աշխատանքները: Երկար ժամանակ փորձելուց հետո ոչինչ չէր վաճառվում, Փայլակ Հայրապետյանը փորձեց գրավադնել իրեն պատկանող գույքերը «Անելիք» և «Պրոմեթեյ» բանկերում: «Պրոմեթեյ» բանկի ներկայացուցիչը անձամբ գնաց ուսումնասիրելու գործարանը և գրավները, բայց ինչ-ինչ պատճառներով մերժեց: Պարզվեց, որ Փայլակ Հայրապետյանին պատկանող կազմակերպությունները չունեն համապատասխան շրջանառություն և բանկային համակարգին համապատասխան վարկային կենսագրություն:

Դրանից հետո Փայլակ Հայրապետյանը առաջարկեց, որ մեր կազմակերպությունը օգնի Հայրապետյանին պատկանող գույքերի գրավադրմանը, քանի որ «Ձորագյուղ» կազմակերպությունը ունի վարկային լավ կենսագրություն և մեծ շրջանառություն:

Ես հարցրեցի գույքերի սեփականատերերի և փայատերերի մասին, Փ. Հայրապետյանը պատասխանեց, որ իր ընտանիքում ամբողջ գույքը բաժանված է և ամեն մեկը ունի իր սեփականությունը, մնացած առաջարկվող գույքը, որը կարելի է վաճառել կամ գրավադնել, հանդիսանում է միայն իր սեփականությունը և պատրաստ է ցանկացած պահի տալ վաճառելու կամ գրավադնելու իրավունք նոտարական վավերացմամբ:

Դրանից հետո դիմեցի «Ամերիա» բանկին, որպեսզի ուսումնասիրի այս ծրագիրը և փորձի ֆինանսավորել: Սկսվեցին հանդիպումներ «Ամերիա» բանկի ղեկավարության հետ: «Ամերիա» բանկում լսելով ծրագիրը` առաջարկեցին, որ բիզնես ծրագիրը գրեն հենց իրենք, որպեսզի ծրագիրը լինի պրոֆեսիոնալ և արժանանա հավանության: Հետո մեզանից ուզեցին գրավադրվող գույքերի վկայականների պատճեները:

Փ.Հայրապետյանը բերեց գրավադրվող գույքերի վկայականները: Բանկը տվեց իր գնահատող կազմակերպության տվյալները: Նրանք կատարեցին նախնական գնահատում, տեսնելով, որ գրավադրվող գույքերը համապատասխանում են 12 000 000 ԱՄՆ դոլարի արժողությամբ վարկի չափին: Այնուհետև «Ամերիա» բանկը, ունենալով բիզնես ծրագիրը և գույքերի նախնական գնահատումները, քննարկեց և հաստատեց 12 մլն. դոլարի վարկը 10 տարով, 12% տոկոսադրույքով:

Բանկը պահանջեց կադաստրից բոլոր գրավադրվող գույքերի միասնական տեղեկանքները: Այդ պահին Հայրապետյանը հայտարարեց, որ այդ գույքերից մի մասը արդեն գրավադրված են, մոտավորապես մի 60 000 դոլարի չափով: Եվ քանի որ բանկային ռեգիստրում իր անունը գտնվում էր դասակարգման փուլում, մենք որոշեցինք գրավադնել գույքերից որևէ մեկը և մարելով Փ.Հայրապետյանին պատկանող վարկը և վարկային կենսագրությունը մաքրելով` շարունակենք մեր աշխատանքները «Ամերիա» բանկում:

Պարզվեց, որ «HSBC» և «Զարգացման» բանկերում միասին Հայրապետյանի պարտքը ոչ թե կազմում է 60 000 ԱՄՆ դոլար, այլ 763 000 ԱՄՆ դոլար: Եվ բանկերը արդեն սկսել էին սպառնալ գույքերի առգրավմամբ:

Սկսվեց Փ.Հայրապետյանի պարտքերի մարման պրոցեսը, որին հաջորդեց «Ամերիա» բանկից վերցրած առաջին գումարը, որով փակվեց պարտքերը: Նախապես «Ամերիա» բանկին առաջարկվեց փոխել նախնական գնահատում ստացած գույքերը, առանց պատճառաբանելու, որ նրանք գտնվում էին մեկ ուրիշ բանկում գրավադրված, բայց «Ամերիա» բանկը կատեգորիկ հրաժարվեց, պնդեց, որ իրեն հետաքրքրում է հիմնականում միայն Երևան քաղաքում գտնվող գույքերը, և մեր առաջարկվող գույքերը արդեն ֆիքսված էին վարկային կոմիտեում:

Սկսվեց աշխատանքները «Ամերիա» բանկի հետ: «Ամերիա» բանկը սկսեց ձևակերպել գրավները և շատ դժվարությամբ վճարել գումարները, պահանջվող 2.000 000-ի դիմաց 1. 000 000, 5.000 000-ի դիմաց 2.000 000, 3.000 000-ի դիմաց 700 000 ԱՄՆ դոլար: Եվ ամեն օր ուշացնելով բիզնեսի մեջ մտնող անհրաժեշտ գումարների պահանջվող չափը և ժամանակը, բանկը գիտակցում էր իր կողմից գրված բիզնես ծրագիրը, որտեղ ասվում էր, որ աֆրիկյան այդ երկրում աշխատանքային սեզոնը կազմում է մոտ 8 ամիս, իսկ հաջորդ 4 ամիսներին սկսվում է անձրևների շրջանը, որի ընթացքում գրեթե հնարավոր չէ աշխատել:

Ըստ բիզնես ծրագրի՝ 12.000.000 ԱՄՆ դոլարով պետք է գնվեր համապատասխան տեխնիկա և միջոցներ աշխատացնելու Աֆրիկայում գտնվող հանքատարածքը, և ադամանդները ուղղել Փ. Հայրապետյանի ադամանդի գործարանը աշխատացնելու նպատակով: Բանկը իր հերթին ուշացումները պատճառաբանում էր գրավադրվող գույքերի փաստաթղթերի կիսատ և անորոշ վիճակով: Փ. Հայրապետյանին պատկանող Քոչարի 4/9 հասցեի գույքը մոտավորապես 5 ամիս անհրաժեշտ եղավ, որ կատարվեն անհրաժեշտ ձևակերպումները, քանի որ այդ գույքը ձևակերպված էր Հայրապետյանի հարսի հոր` Գագիկ Ղարիբյանի անունով, և քանի որ վերջինիս կինը մահացել էր, պետք է ձևակերպվեր ժառանգությունը:

Բանկը նաև պահանջեց շենքի տակ գտնվող 2038 քմ տարածքով հողատարածքի վարձակալությունից սեփականության ձևակերպումը: Բանկը պահանջեց նույն շենքի 1-ին և 2-րդ հարկերի սեփականատերերի համաձայնությունը գրավադնելու համար, որտեղ ասվում էր, որ հարևանները պետք է տան իրենց գրավոր համաձայնությունը, իրենց գույքով պատասխան տալով գրավ դրվող Փ.Հայրապետյանի գույքին: Այդ կազմակերպությունը համաձայնվեց տալ նման տեղեկանք միայն այն դեպքում, որ գնենք ժամանակացույցով իրենց պատկանող առաջին և երկրորդ հարկերը, որի համար «Ձորագյուղ» կազմակերպությունը ստիպված եղավ նախնական վճարել 48 000 ԱՄՆ դոլար:

Ընթացքում «Ամերիա» բանկ գրավադրվելով փոխանցվում էին գումարներ տեխնիկայի գնման և հանքավայրերում կատարվող աշխատանքների համար: Առաջին վարկի ստացումից դեռ մեկ տարի չլրացած բանկը հրաժարվեց վճարել վերջին գումարը, որով պետք է գնվեր լվացող մեքենա: Բանկը նաև մի շարք պատճառաբանություններով խոստացած վարկի 12 տոկոս տոկոսադրույքը դարձրեց 15 տոկոս:

Մինչդեռ այդ բանկում «Ձորագյուղ» ԱԿ-ի միայն մուտքերը 1 տարվա մեջ հասել էին մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի: Բանկը նաև պատճառաբանեց, որ առաջին 1 մլն դոլարը տրամադրված է եղել, որպես վարկային գիծ, որը խոստացել էին հաջորդ վարկերի ընթացքում փոխել վարկի: Բանկը սկսեց պահանջել, որ առաջին 1 մլն դոլարը` տրված 25.06.2010թ., տրամադրված է որպես վարկային գիծ և պետք է մարվի: Ես ընդունեցի առաջարկը` փակել վարկային գիծը, ակնկալելով, որ գումարը մի քանի օրից նորից կվերադարձվի կազմակերպությանը, քանի որ այն տրված էր 10 տարի ժամկետով: Բանկը կատեգորիկ հրաժարվեց վերադարձնել գումարը և հրաժարվեց նաև տրամադրել վարկի մնացորդը` 1 300 000 դոլարի չափով:

Ամերիա բանկից ստացվել է ընդհանուր 10.700.000$:

25.06.10. 1.000 000 ԱՄՆ դոլար

30.07.10. 2.000 000 ԱՄՆ դոլար

12.08.10. 1.000 000 ԱՄՆ դոլար

23.09.10. 2.000 000 ԱՄՆ դոլար

10.12.10. } 1.000 000 ԱՄՆ դոլար

15.12.10.

14.02.11. 1.000 000 ԱՄՆ դոլար

02.03.11. 1.000 000 ԱՄՆ դոլար

29.04.11. 1.000 000 ԱՄՆ դոլար

15.06.11. 700 000 ԱՄՆ դոլար

Ընդամենը` 10.700.000

Քանի որ 12 մլն դոլար արժողությամբ բիզնես ծրագրից պակասել էր զգալի գումարներ`

6 000 դոլար - բիզնես ծրագիր, («Ամերիա Բանկ»)

756 394 դոլար - Հայրապետյանի պարտքեր և տոկոսներ

53 000 դոլար - կադաստրային և նոտարական ծախսեր և այլ վճարներ,

23 000 դոլար - բանկային ծառայությունների գումար, («Ամերիա Բանկ»)

80 000 դոլար - տույժ և տուգանքներ,

65 451 դոլար - այլ բանկի տոկոսներ,

48 000 դոլար - Հր. Քոչարի 4/9 «Դավիթ» ՍՊԸ-ի կանխավճար,

1 153 000 դոլար - «Ամերիա» բանկ տոկոսի մարում,

Ընդհանուր`- 2.184.845 ԱՄՆ դոլար:

Փայլակ Հայրապետյանին տրված գումարներ, բանկերին տրված տոկոսներ, նոտարական և կադաստրային ծախսեր, և այլ ծախսեր` 2.184.845 ԱՄՆ դոլար:

Բանկի կողմից չտրված գումար` 1.300 000 դոլար:

Ընդամենը բիզնեսի մեջ մտած գումար` 8. 875 155 դոլար:

Ընդամենը` 12.000.000 բիզնես ծրագրից պակասած գումար` 3.124.845 դոլար:

Բանկը հրաժարվեց վերադարձնել վճարվող վարկային գծի 1 000 000 դոլարը, և գրավադրված գույքերից մնացած 1 300 000 դոլարը, ինչի հետևանքով ես հրաժարվեցի վճարել, քանի որ արդեն իսկ բիզնես ծրագրից սկսել էր պակասել 3.124.845 դոլար:

Գումար չտրամադրելու պատճառով ստիպված եղանք Փայլակ Հայրապետյանի հետ լվացող սարքը պատրաստել Երևանում` Հայրապետյանի գործարանում (գաջեգործների հասցեում): Ես տրամադրեցի գծագրերը, պահանջվող ինֆորմացիան և գումարը, իսկ Փ. Հայրապետյանը և իր վարպետները պատրաստեցին մեքենան: Սարքի պատրաստումը տևեց մոտ 5-6 ամիս:

Այդ ընթացքում Աֆրիկայում իմ մյուս գործընկերները (բելառուս Սերգեյը և հայազգի Ռուբենը, որն արմատներով Գավառից է, ինչպես Հայրապետյանը), տեսնելով, որ ես զբաղված եմ Հայաստանում այս փողերի հետ կապված խնդիրներով, սկսում են ինձ քցելու օպերացիան, որի մեջ ներգրավում են նաև Փայլակ Հայրապետյանին:

Փայլակ Հայրապետյանի դերակատարումը այս գործի մեջ շատ պարզ էր, նրան խոստացել են, ինչ-որ տոկոս աֆրիկյան հանքատեր կազմակերպությունից, որ նա ինձ կալանավորել տա Հայաստանում և նա սկսեց գործել իմ դեմ:

Ես Աֆրիկայում սկսեցի դատական գործ այդ խաբեբաների դեմ: Դատարանը նրանց գույքերի վրա կալանքներ է դրել ու պարտավորեցրել է որոշակի գումարնել մուծել, ինչը նրանք չեն կատարում: Նրանց դրդմամբ Փայլակ Հայրապետյանը Աֆրիակայում իմ դեմ դատական գործ սկսեց ու պարտվեց:

Ու հիմա փորձում են ինձ խեղճացնել: Ես հանդիսացել եմ Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու ջրօրհնեքի խաչքավորը, ատենապետը հանդիսանում է Տ.Սարգսյանը, իսկ թեմի առաջնորդը սրբազան Կճոյանը:

Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը՝ WLISPERA HOLDINGS LIMITED:

Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ և ես եմ բաժնեմասեր գրել Տ.Սարգսյանի և Ն.Կճոյանի անուններով՝ առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության:

Դա արել եմ նրա համար, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ:

Ներկայացնում եմ WLISPERA HOLDINGS LIMITED-ի և «Ձորագյուղ» ԱԿ-ի ֆինանսական փոխանցումների հետ կապված վիճակագրությունը:

Խնդրում եմ այս տեղեկություններն ի գիտություն ընդունել:

Կցված է բոլոր ֆինանսական հաշիվների շարժերը:

Հարգանքներով՝
Աշոտ Սուքիասյան

Այս խորագրի վերջին նյութերը