Լրահոս

10.07.2009 17:56


ԱԺ արտահերթ նիստում

Հուլիսի 10-ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է  ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի, Հայաստանի կառավարության և Միջազգային զարգացման գործակալության միջև հունիսի 29-ին և հուլիսի 5-ին ստորագրված երկու վարկային փոխառությունների համաձայնագրերի հաստատման հարցը:

ԱԺ ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները քննադատել են վարկային փոխառությունները՝ մեկնաբանելով, թե դրանք ռիսկեր են պարունակում: Տեսակետներ են արտահայտվել, թե այդ գումարներն ուղղվելու են իշխանությունների աջակցությունը վայելող մի քանի անձանց հարստացնելուն կամ ֆինանստանտեսական ճգնաժամից սեփական բիզնեսները փրկելուն:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասել է, թե վերոնշյալ համաձայնագիրն իրենից ներկայացնում է «մեզ փող տվեք, էլի» միտքը։ Նա նշել է, որ Հայաստանի արտաքին պարտքն արդեն կազմում է շուրջ 500 մլն ԱՄՆ  դոլար։

Այդուհանդերձ, երկու համաձայնագրերն էլ ընդունվել են Ազգային ժողովի կողմից։

 

Այս խորագրի վերջին նյութերը