Տեսնես մինչև աքաղաղի կանչելը Կճոյանը քանի՞ անգամ կուրանա սանիկին
Այստեղ պատգամավորները գործարար են, այստեղ վարչապետն օֆշորում է գրանցված, այստեղ կաթողիկոսը մոլի աթեիստ է ու հայտնի գործարար, այստեղ հոգևորականները բենթլիներ են քշում ու մուննաթ են գալիս լրագրողների վրա: Սա Հայաստանն է, տղերք, բարի գալուստ: Սա երկիր չի, է, սա տրագիկ կոմեդիա է: Դրսում մեկին պատմես, որ նման բարքերով երկիր կա, երևի չհավատա: Ամեն օր մի նոր մառազմի հասնող բացահայտում, ամեն օր՝ մի նոր դիմակազերծվող պաշտոնյա: Հիմա էլ վարչապետի ու Կճոյանի օֆշորների թեման է զարգացումներ ստանում: Կճոյանի սանիկը, ով, ի դեպ, նաև նրան բենթլի նվիրողն է, մեղայականով է հանդես եկել ու ասել, թե իբր ինքն է օֆշորում այս երկուսին գրանցել առանց նրանց իմացության ու հիմա զղջում է: Ախր, եթե ամեն ինչ այսքան պրիմիտիվ արված չլիներ, այսքան չէի հիասթափվի, է՜: Իրոք ցավալի է, որ վարչապետդ տնտեսագիտությունից այնքան է կաղում, որ նման հիմար սկանդալի մեջ կարող է հայտնվել: Իսկ Կճոյանի սանիկի դեգեներատ նամակը ընդհանրապես վերջն էր: Եքա հասակ առած մարդը երրորդ դասարանի նայիվ պարզաբանում է տալիս: Ու ի՞նչ, մտածում էիք՝ հավատալո՞ւ ենք: Ախր այդքան հիմար չենք:
Իսկ Կճոյանը, Կճոյանը… Ոնց է մուննաթ գալիս, ոնց է խոսում: Սրանք հոգևորակա՞ն են, թե ինչ, արա՛: Իր ու իր սանիկի կապի մասին հարցին Կճոյանը բարկացած պատասխանել է. «Ինչի՞ց գիտեք, որ ես կապի մեջ եմ իր հետ, ի՞նչ կապ ունի, որ մտերիմ եմ, ախր նենց բաներ եք ասում»: Հիմարություն չի՞ բա: Մարդը կապ չունի իր սանիկի հետ: Տեսնես մինչև աքաղաղի կանչելը Կճոյանը քանի՞ անգամ կուրանա սանիկին:
Տեսնես մինչև աքաղաղի կանչելը Կճոյանը քանի՞ անգամ կուրանա սանիկին
Այստեղ պատգամավորները գործարար են, այստեղ վարչապետն օֆշորում է գրանցված, այստեղ կաթողիկոսը մոլի աթեիստ է ու հայտնի գործարար, այստեղ հոգևորականները բենթլիներ են քշում ու մուննաթ են գալիս լրագրողների վրա: Սա Հայաստանն է, տղերք, բարի գալուստ:
Սա երկիր չի, է, սա տրագիկ կոմեդիա է: Դրսում մեկին պատմես, որ նման բարքերով երկիր կա, երևի չհավատա: Ամեն օր մի նոր մառազմի հասնող բացահայտում, ամեն օր՝ մի նոր դիմակազերծվող պաշտոնյա:
Հիմա էլ վարչապետի ու Կճոյանի օֆշորների թեման է զարգացումներ ստանում: Կճոյանի սանիկը, ով, ի դեպ, նաև նրան բենթլի նվիրողն է, մեղայականով է հանդես եկել ու ասել, թե իբր ինքն է օֆշորում այս երկուսին գրանցել առանց նրանց իմացության ու հիմա զղջում է:
Ախր, եթե ամեն ինչ այսքան պրիմիտիվ արված չլիներ, այսքան չէի հիասթափվի, է՜: Իրոք ցավալի է, որ վարչապետդ տնտեսագիտությունից այնքան է կաղում, որ նման հիմար սկանդալի մեջ կարող է հայտնվել: Իսկ Կճոյանի սանիկի դեգեներատ նամակը ընդհանրապես վերջն էր: Եքա հասակ առած մարդը երրորդ դասարանի նայիվ պարզաբանում է տալիս: Ու ի՞նչ, մտածում էիք՝ հավատալո՞ւ ենք: Ախր այդքան հիմար չենք:
Իսկ Կճոյանը, Կճոյանը… Ոնց է մուննաթ գալիս, ոնց է խոսում: Սրանք հոգևորակա՞ն են, թե ինչ, արա՛:
Իր ու իր սանիկի կապի մասին հարցին Կճոյանը բարկացած պատասխանել է. «Ինչի՞ց գիտեք, որ ես կապի մեջ եմ իր հետ, ի՞նչ կապ ունի, որ մտերիմ եմ, ախր նենց բաներ եք ասում»: Հիմարություն չի՞ բա: Մարդը կապ չունի իր սանիկի հետ: Տեսնես մինչև աքաղաղի կանչելը Կճոյանը քանի՞ անգամ կուրանա սանիկին:
Սերգեյ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից