Լրահոս

19.06.2013 11:43


Սերժ Թանկյանը մրցույթ է հայտարարել

Սերժ Թանկյանը մրցույթ է հայտարարել

Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է նոր մրցույթի մասին՝ համաձայն որի մասնակիցները պետք է 2012 թվականի նոյեմբերի 30-ին նրա թողարկած 4–րդ՝ ORCA ձայնասկավառակի առաջին սիմֆոնիայից արվեստի որևէ գործ ստեղծեն: Եվ պարտադիր չէ, որ այն երաժշտության տեսքով լինի։ Մրցույթին ներկայացված ստեղծագործությունը կարող է լինել նաև նկար, քանդակ, լուսանկար և այլն:

Լավագույն ճանաչված եռյակը կստանա ORCA ձայնասկավառակի կրկնօրինակը՝ Թանկյանի ստորագրությամբ, և ականջակալներ՝ Ultimate Ears Pro-ից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը