Լրահոս

19.06.2013 10:23


«ՉԻ». «Բնականաբար, պետք է ամեն ինչ Աշոտ Սուքիասյանի գլխին ջարդվեր»

«ՉԻ». «Բնականաբար, պետք է ամեն ինչ Աշոտ Սուքիասյանի գլխին ջարդվեր»

«Օֆշորային» սկանդալի գործով գործարար Աշոտ Սուքիասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, և քանի որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ` նաև հետախուզում է հայտարարվել: «Չորրորդ Ինքնիշխանությունը» գրում է. «Փաստորեն` թույլ օղակը գտնվեց: Օֆշորային գոտում, ինչպես հայտնի է, ընկերությունը գրանցված էր երեք հոգու անունով` Տիգրան Սարգսյանի, Նավասարդ Կճոյանի և Աշոտ Սուքիասյանի: Մեկը վարչապետ է, մյուսը` արքեպիսկոպոս, և բնականաբար` պետք է ամեն ինչ Աշոտ Սուքիասյանի գլխին ջարդվեր»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը