ՀՀ ֆինանսների նախարարը Հայաստանի տնտեսությունը համեմատում է տուրբուլենտության գոտում գտնվող ինքնաթիռի հետ
-Մեր տնտեսությունը նման է մի ինքնաթիռի, որը տարվա սկզբին մտել էր տուրբուլենտության գոտի, ընդ որում՝ այն իրավիճակում, երբ որ վառելիքը բավական քիչ էր, և մենք ստիպված էինք լրացուցիչ վառելիք ներմուծել։ Իսկ 4 շարժիչներից մի քանիսը, վառելիքի պակասության պատճառով, արդեն վատ էին աշխատում։ Այդ պարագայում, անձնակազմի վրա խնդիր էր դրված ինքնաթիռը հասցնել հանգրվանի, ընդ որում այնպես, որ ուղևորներն առանձնապես չնկատեն, որ մենք տուրբուլենտության գոտով ենք անցնում։ Ի դեպ, ճգնաժամի պայմաններում ավտոպիլոտն անջատված է,- ահա այսպիսի պատկերավոր համամետություն անցկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ մամուլի ասուլիսի ժամանկ խոսելով Հայաստանի տնտեսության ներկայի և ապագայի մասին։ Ի դեպ, շարժիչները շինարարության, լեռնամետալուրգիայի և մյուս այլ ոլորտներն են, որոնք «մուլտիպլիկային» ազդեցություն ունեն ողջ տնտեսության վրա, իսկ վառելիքն էլ վարկային միջոցներն են։ Օրինակ, մինչ այժմ ՀՀ կառավարությունը միայն բնակարանաշինության ոլորտի 5 ընկերության («Էլիտ Գրուպ» ՓԲԸ, «Հերմեկ» ՍՊԸ, «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ, «Մ. Գ.-Հաուզինգ» ՍՊԸ և «Վահե Հարությունյան» ԱՁ) մոտ 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք բյուջետային երաշխիք է տրամադրել։ Օպերատիվ շտաբի քննարկամանն է ներկայացված նմանատիպ ևս 2 ծրագիր՝ 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։
Տ. Դավթյանի խոսքերով՝ ընդհանուր առմամբ Հայաստանը մոտ1 մլրդ դոլարի լրացուցիչ բյուջետային վարկեր կունենա, ինչը բավարար կլինի 2009-2010թթ. բյուջետային գործընթացները բնականոն ապահովելու համար։
-Այս պահի դրությամբ՝ կարող ենք վստահ ասել, որ մենք ունենք բավարար ռեսուրսներ՝ 2009-2010թթ. բյուջետային գործընթացներն իրականցնելու համար,- ասաց Տ. Դավթյանը՝ հավելելով, որ մինչև 2025թ. հաշվարկներ ունեն և կարող են ասել, որ առաջիկա 10-11 տարում կառավարության ընդհանուր արտաքին պարտքը կկազմի մոտ 30%, իսկ ՀՀ կենտրոնական բանկի պարտքը ներառյալ՝ մոտ 37-38%։ Այսինքն, եթե նույնիսկ վարկային ռեսուրսների ողջ ծավալը ներգրավեն, ապա Հայաստանի արտաքին պարտքը չի անցնի ռիսկայնության սահմանը։
Այս և այլ գործողությունների շնորհիվ է, որ, ըստ ՀՀ ֆինանսների նախարարի, Հայաստանի բնակչությունը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներն այդքան էլ չի զգում։ Մինչդեռ, մոտ 8 ամսվա ընթացքում 13% աճի տեմպերից ՀՀ տնտեսությունն անկում է ապրել մինչև 16%: Իսկ մոտ 30% անկումը ցանկացած երկրի համար կարող է դրամատիկ հետևանքներ ունենալ.
-Ցանկացած երկրում դա կոլապս է առաջացնում։ Ամբողջ երկիրը կանգնում է, սկսվում է, էն որ կինոներում ցույց են տալիս, մեծ դեպրեսիան. հաց են կտրում, մի հատ բոչկա են դնում, սուպ են բաժանում փողոցներում։ Իսկ մեզ մոտ մարդիկ մեծ հաշվով զգում են, որ այս տարի ավելի վատ է, քան անցած տարի, բայց ճգնաժամի, դեպրեսիայի և այսպիսի տխուր բաների մթնոլորտը չկա։ Մեքենաների քանակը չի պակասել, աշխատավարձերը ոնց ստանում էիք, հիմա էլ եք ստանում, ինֆլյացիա համարյա չկա, մի բան էլ այս ամիս դեֆլյացիա է եղել։
Ի դեպ, Տ. Դավթյանը նշեց նաև, որ ՀՀ կառավարությունը չի պարտրաստվում գնալ բյուջեի կրճատման՝ սեկվեստրի, քանի որ այդպիսով է՛լ ավելի կնպաստի տնտեսական անկմանը։ Փոխարենը, կառավարությունը մեծացնում է բյուջեի դեֆիցիտը, որի հնարավոր շեմն ընտրված է մինչև 7,5%։
ՀՀ ֆինանսների նախարարը Հայաստանի տնտեսությունը համեմատում է տուրբուլենտության գոտում գտնվող ինքնաթիռի հետ
-Մեր տնտեսությունը նման է մի ինքնաթիռի, որը տարվա սկզբին մտել էր տուրբուլենտության գոտի, ընդ որում՝ այն իրավիճակում, երբ որ վառելիքը բավական քիչ էր, և մենք ստիպված էինք լրացուցիչ վառելիք ներմուծել։ Իսկ 4 շարժիչներից մի քանիսը, վառելիքի պակասության պատճառով, արդեն վատ էին աշխատում։ Այդ պարագայում, անձնակազմի վրա խնդիր էր դրված ինքնաթիռը հասցնել հանգրվանի, ընդ որում այնպես, որ ուղևորներն առանձնապես չնկատեն, որ մենք տուրբուլենտության գոտով ենք անցնում։ Ի դեպ, ճգնաժամի պայմաններում ավտոպիլոտն անջատված է,- ահա այսպիսի պատկերավոր համամետություն անցկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ մամուլի ասուլիսի ժամանկ խոսելով Հայաստանի տնտեսության ներկայի և ապագայի մասին։ Ի դեպ, շարժիչները շինարարության, լեռնամետալուրգիայի և մյուս այլ ոլորտներն են, որոնք «մուլտիպլիկային» ազդեցություն ունեն ողջ տնտեսության վրա, իսկ վառելիքն էլ վարկային միջոցներն են։ Օրինակ, մինչ այժմ ՀՀ կառավարությունը միայն բնակարանաշինության ոլորտի 5 ընկերության («Էլիտ Գրուպ» ՓԲԸ, «Հերմեկ» ՍՊԸ, «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ, «Մ. Գ.-Հաուզինգ» ՍՊԸ և «Վահե Հարությունյան» ԱՁ) մոտ 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք բյուջետային երաշխիք է տրամադրել։ Օպերատիվ շտաբի քննարկամանն է ներկայացված նմանատիպ ևս 2 ծրագիր՝ 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։
Տ. Դավթյանի խոսքերով՝ ընդհանուր առմամբ Հայաստանը մոտ 1 մլրդ դոլարի լրացուցիչ բյուջետային վարկեր կունենա, ինչը բավարար կլինի 2009-2010թթ. բյուջետային գործընթացները բնականոն ապահովելու համար։
-Այս պահի դրությամբ՝ կարող ենք վստահ ասել, որ մենք ունենք բավարար ռեսուրսներ՝ 2009-2010թթ. բյուջետային գործընթացներն իրականցնելու համար,- ասաց Տ. Դավթյանը՝ հավելելով, որ մինչև 2025թ. հաշվարկներ ունեն և կարող են ասել, որ առաջիկա 10-11 տարում կառավարության ընդհանուր արտաքին պարտքը կկազմի մոտ 30%, իսկ ՀՀ կենտրոնական բանկի պարտքը ներառյալ՝ մոտ 37-38%։ Այսինքն, եթե նույնիսկ վարկային ռեսուրսների ողջ ծավալը ներգրավեն, ապա Հայաստանի արտաքին պարտքը չի անցնի ռիսկայնության սահմանը։
Այս և այլ գործողությունների շնորհիվ է, որ, ըստ ՀՀ ֆինանսների նախարարի, Հայաստանի բնակչությունը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներն այդքան էլ չի զգում։ Մինչդեռ, մոտ 8 ամսվա ընթացքում 13% աճի տեմպերից ՀՀ տնտեսությունն անկում է ապրել մինչև 16%: Իսկ մոտ 30% անկումը ցանկացած երկրի համար կարող է դրամատիկ հետևանքներ ունենալ.
-Ցանկացած երկրում դա կոլապս է առաջացնում։ Ամբողջ երկիրը կանգնում է, սկսվում է, էն որ կինոներում ցույց են տալիս, մեծ դեպրեսիան. հաց են կտրում, մի հատ բոչկա են դնում, սուպ են բաժանում փողոցներում։ Իսկ մեզ մոտ մարդիկ մեծ հաշվով զգում են, որ այս տարի ավելի վատ է, քան անցած տարի, բայց ճգնաժամի, դեպրեսիայի և այսպիսի տխուր բաների մթնոլորտը չկա։ Մեքենաների քանակը չի պակասել, աշխատավարձերը ոնց ստանում էիք, հիմա էլ եք ստանում, ինֆլյացիա համարյա չկա, մի բան էլ այս ամիս դեֆլյացիա է եղել։
Ի դեպ, Տ. Դավթյանը նշեց նաև, որ ՀՀ կառավարությունը չի պարտրաստվում գնալ բյուջեի կրճատման՝ սեկվեստրի, քանի որ այդպիսով է՛լ ավելի կնպաստի տնտեսական անկմանը։ Փոխարենը, կառավարությունը մեծացնում է բյուջեի դեֆիցիտը, որի հնարավոր շեմն ընտրված է մինչև 7,5%։
Արեգնազ Մանուկյան