Լրահոս

18.06.2013 17:26


Տրանսպորտի և կապի նախարարության պարզաբանումը

Տրանսպորտի և կապի նախարարության պարզաբանումը

Հունիսի 17-ին որոշ լրատվամիջոցներում հրապարակվել էր տեղեկատվություն, ըստ որի՝հունիսի 14-ին Թուրքիայի Հանրապետության Կարս նահանգի Սարիղամիշի շրջանում Երևան-Հալեպ երթուղու միկրոավտոբուսը բախվել է թուրքական տաքսի ծառայությանը պատկանողավտոմեքենային, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Լուրի առնչությամբ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ լրատվամիջոցների կողմից ներկայացված տրանսպորտային միջոցը ոչ թե ուղևորափոխադրող միկրոավտոբուս է, այլ անձնական օգտագործման ավտոմեքենա։

Այն պատկանում է 1981թ-ին ծնված, իրաքահայ Արա Էդուարդ Հոսեփին, ով իր «Շևրոլե» մակնիշի ութ տեղանոց անձնական օգտագործման ավտոմեքենայով իր հարազատների հետ մասնավոր ուղերթ էր կատարում դեպի Հալեպ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը