Լրահոս

18.06.2013 17:24


Մոսկովյան հրաձգարանում ինքնասպանություն է կատարվել

Մոսկովյան հրաձգարանում ինքնասպանություն է կատարվել

Ռյազանի 36-ամյա բնակիչը մոսկովյան հրաձգարաններից մեկում, 50 փամփուշտից 40-ը կրակելով, 41-րդը կրակել է իր գլխին և ստացված հրազենային վնասվածքից տեղում մահացել է: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի գլխավոր քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Ստուկալովը: Քննիչներն այժմ հետաքննում են ինքնասպանության հանգամանքները, զննում են դեպքի վայրը, կատարում նախաքննություն, որից հետո կկայացնեն ընթացակարգային որոշում, ավելացրել է նա:
Ավելի վաղ հայտարարվում էր, որ հրաձգարանում տեղի է ունեցել դժբախտ պատահար, և զենքի հետ անզգույշ վարվելու ժամանակ հաճախորդներից մեկը կրակել է մեկ ուրիշ այցելուի գլխին:

Այս խորագրի վերջին նյութերը