Հովիկ Աբրահամյանի որդին և եղբայրը պետության հաշվին դիզվառելիք են ստացել
ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչությունն այսօր ներկայացրել է Արարատի մարզի շուրջ 27 համայնքումդիզվառելիքի և պարարտանյութերի բաշխման գործընթացի իրենց ստուգման արդյունքները։ Նախարարության վերահսկողական տեսչության պետ Սոնա Ղարիբյանը այսօր լրագրողներին ասել է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ծննդավայր Մխչյան գյուղում դիզվառելիք և պարարտանյութ ստացել են 15 անձ։ Նրանց թվում եղել են ԱԺ նախագահի որդին՝ Հովհաննես Աբրահամյանը, ևԱԺ նախագահի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, որոնցից յուրաքանչյուրը ստացել է համապատասխանաբար 12,9 հազ. և 35 հազ. լիտր վառելիք:
–Նրանք համայնքի բնակիչ են և կարող էին ստանալ: Կառավարության որոշման մեջ սահմանափակում չկա։ Յուրաքանչյուր հարուստ կարող էր օգտվել այս ծրագրից,- ասել է Ս. Ղարիբյանը:
Հովիկ Աբրահամյանի որդին և եղբայրը պետության հաշվին դիզվառելիք են ստացել
ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչությունն այսօր ներկայացրել է Արարատի մարզի շուրջ 27 համայնքում դիզվառելիքի և պարարտանյութերի բաշխման գործընթացի իրենց ստուգման արդյունքները։ Նախարարության վերահսկողական տեսչության պետ Սոնա Ղարիբյանը այսօր լրագրողներին ասել է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ծննդավայր Մխչյան գյուղում դիզվառելիք և պարարտանյութ ստացել են 15 անձ։ Նրանց թվում եղել են ԱԺ նախագահի որդին՝ Հովհաննես Աբրահամյանը, և ԱԺ նախագահի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, որոնցից յուրաքանչյուրը ստացել է համապատասխանաբար 12,9 հազ. և 35 հազ. լիտր վառելիք:
–Նրանք համայնքի բնակիչ են և կարող էին ստանալ: Կառավարության որոշման մեջ սահմանափակում չկա։ Յուրաքանչյուր հարուստ կարող էր օգտվել այս ծրագրից,- ասել է Ս. Ղարիբյանը:
7or.am