Լրահոս

18.06.2013 14:15


Տո այ բո՛մժ... մի՛ վնգստա... մի՛ գողացիր (տեսանյութ)

Տո այ բո՛մժ... մի՛ վնգստա... մի՛ գողացիր (տեսանյութ)

Վիճաբանություն Ազգային ժողովում: Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ի թղթակիցը, խորհրդարանում կրքերը թեժացել են այն աստիճան, որ նիստերի դահլիճից դուրս գալուց հետո ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը միջանցքում սկսել է հոխորտալ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա: Վերջինս, սակայն, սկսել է պաշտպանվել՝ նշելով, թե այն, ինչ հայտարարել է, համապատասխանում է իրականությանը: «Իմ բերածներից ոչ մի բանն էլ անօրինական չէ, ամեն ինչ փաստաթղթերով է»,- ԱԺ միջանցքում սկսել է գոռգոռալ Վարդան Այվազյանը: Մինչդեռ Արամ Մանուկյանը նշել է, որ իրականությանը չի համապատասխանում: Բերեք՝ ապացուցեք՝ ասել է Մանուկյանը: «Ես կարմիր դիպլոմով «գռուզչիկ» եմ աշխատել: Օրենքը պահել եմ, քո նման միանգամից մանդատ չեմ ստացել»,-հայտարարել է Վարդան Այվազյանը: Մի՛ գողացեք՝ շարունակել է Արամ Մանուկյանը: «Ե՞ս եմ գողացող, հլը մի տեղը ցույց տուր, արա»,-ասել է Վարդան Այվազյանը:

Այս վեճին միջամտել է նաեւ լրագրողներից մեկը, ով նշել է, որ այդ մասին գրել է «Հետքը»: «Ինքը փողը վերցրել՝ գրել ա, ի՞նչ ա գրել, այն, ինչը գրել ա, տալիս եմ քեզի»,-ասել է Վարդան Այվազյանը: Լրագրողը ասել է՝ ձեր նախագահին ասեք, ինչին ի պատասխան՝ ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարել է. «Իմ նախագահին խնդրում եմ բան մի ասա, քո նախագահին գնա ասա»: Վարդան Այվազյանի խոսքերով՝ իր հաջողություններին ինքը հասել է իր դուխի շնորհիվ: Լրագրողը հայտնել է, որ այդ ամենը գողության միջոցով է Այվազյանը ձեռք բերել: «Շարունակեք գողանալ ձեր գերդաստանի հետ միասին»,-ասել է լրագրողը: Այս հայտարարությունը Վարդան Այվազյանին դուր չի եկել, ով լրագրողին անվանել է բոմժ (տեսանյութից պարզ է դառնում, որ լրագրողն է Այվազյանին «բոմժ» անվանել–խմբ.):

Ի վերջո, միջանցքում ներկա լրագրողների միջամտությամբ միջադեպը հարթվել է:

Փայլակ Ֆահրադյան

Աղբյուրը՝ http://www.galatv.am/news/view/vardan-ayvazyan_18062013.html

Տեսանյութը՝ yerkir.am–ի

Այս խորագրի վերջին նյութերը