Լրահոս

18.06.2013 14:04


Ըստ Արամ Մանուկյանի՝ ՎՊ–ի բացահայտումները քաղաքական մահակ են (տեսանյութ)

Ըստ Արամ Մանուկյանի՝ ՎՊ–ի բացահայտումները քաղաքական մահակ են (տեսանյութ)

ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն խորհրդարանի արտահերթ նիստում անդրադարձել է Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվությանը։ Նա անիմաստ է համարում դատախազությանը դիմելու կոչերը՝ ընդգծելով, որ մեր երկրում արդեն բոլո՛րը գիտեն այդ մասին և ձևականություն է դատախազությանը հատուկ տեղեկացնելը։ Արամ Մանուկյանը նաև վստահ է, որ միայն մե՛կ մարդու՝ Սերժ Սարգսյանի հրահանգով դատախազությունը քերական գոր կհարուցի և քննություն կսկսի։

Երեք րոպեն բավական է, որպեսզի Սերժ Սարգսյանը հրահանգի այս կոռուպցիոներների հետ կապված գործեր հարուցել: Բայց ո՛չ, նա օգտագործում է ոչ թե արդարադատությունը, այլ թաքնված մեխանիզմը։ Սա քաղաքական լծակ է, մահակ է Հայաստանի բիզնես դաշտը վերահսկելի դարձնելու և նրանց ցանկացած պահի օգտագործելու համար այնպես, ինչպես ուզում է։ Սա արդարադատության իմիտացիա է և որևէ լավ բան սրանից մի սպասեք,–հայտարարել է Ա. Մանուկյանը։

Միաժամանակ նա առաջարկել է ՎՊ–ի բացահայտումները տրամաբանական ավարտին հասցնելու համար խորհրդարանում բազմակուսակցական հանձնաժողով ստեղծել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը