Արծվիկ Մինասյան. «Կա՛մ ՎՊ-ն է սուտ ասում, կա՛մ կառավարությունը»
ՀՀ ԱԺ ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին զարմացնում է Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությանը կառավարության անհամարժեք արձագանքը:
–Վերահսկիչ պալատը մեղադրում է կառավարությանը ուղիղ հանցագործությունների մեջ, կառավարությունն էլ պատասխանում է՝ այո՛, ընդունում ենք, բայց քրեական հանցագործության հատկանիշներ չկան: Փաստորեն, կա՛մ ՎՊ-ն է սուտ ասում, կա՛մ կառավարությունը։ Նրանցից մեկը սուտ է ասում։ Այս բարձր ամբիոնից մոտ 15 հոդվածով արդեն կոնկրետ մեղադրանքներ կարելի է առաջադրել,–ԱԺ–ի այսօրվա արտահերթ նիստում հայտարարել է Ա. Մինասյանը։
Իր հերթին, ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱրմենՌուստամյանն էլ հայտարարել է, որ հասարակությունը շատ լավ գիտի՝ տեղիէունենումթալանուգանձագողություն, ինչն էլ հանգեցնում է արտագաղթի:
–Հայաստանումմիահեծանկառավարումէ, չկա՛ժողովրդավարություն: Վերևիցներքև բոլորըպարտականենոչթեօրենքին, այլիրենցնշանակող-ազատողներիբարեհաճությանը: Մինչդեռայդպեսչպետքէլինի,–ասել է Ա. Ռուստամյանը:
Արծվիկ Մինասյան. «Կա՛մ ՎՊ-ն է սուտ ասում, կա՛մ կառավարությունը»
ՀՀ ԱԺ ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին զարմացնում է Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությանը կառավարության անհամարժեք արձագանքը:
–Վերահսկիչ պալատը մեղադրում է կառավարությանը ուղիղ հանցագործությունների մեջ, կառավարությունն էլ պատասխանում է՝ այո՛, ընդունում ենք, բայց քրեական հանցագործության հատկանիշներ չկան: Փաստորեն, կա՛մ ՎՊ-ն է սուտ ասում, կա՛մ կառավարությունը։ Նրանցից մեկը սուտ է ասում։ Այս բարձր ամբիոնից մոտ 15 հոդվածով արդեն կոնկրետ մեղադրանքներ կարելի է առաջադրել,–ԱԺ–ի այսօրվա արտահերթ նիստում հայտարարել է Ա. Մինասյանը։
Իր հերթին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ հայտարարել է, որ հասարակությունը շատ լավ գիտի՝ տեղի է ունենում թալան ու գանձագողություն, ինչն էլ հանգեցնում է արտագաղթի:
–Հայաստանում միահեծան կառավարում է, չկա՛ ժողովրդավարություն: Վերևից ներքև բոլորը պարտական են ոչ թե օրենքին, այլ իրենց նշանակող-ազատողների բարեհաճությանը: Մինչդեռ այդպես չպետք է լինի,–ասել է Ա. Ռուստամյանը:
7or.am