Քաղաքական

18.06.2013 13:35


Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ՎՊ–ի բացահայտումներն ուղարկել դատախազություն

Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ՎՊ–ի բացահայտումներն ուղարկել դատախազություն

Խորհրդարանի այսօրվա նիստի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արտահերթ ելույթով է հանդես եկել և առաջարկել Վերահսկիչ պալատի բացահայտած չարաշահումների մասին հաշվետվությունն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն։

–Նաև առաջարկենք դատախազությանը, որպեսզի ԱԺ–ին, կառավարությանը և ՎՊ–ին պարբերաբար տեղեկացնի ընթացքի մասին։ Եթե բոլորի նպատակն է, որ մեր երկրում չարաշահումներ չլինեն, ճիշտ սխեման սա՛ է,–ասել է Հ. Աբրահամյանը։

ԱԺ նախագահը նաև իր որոշ գործընկերներին հորդորել է հայտարարություններ չանել և այնպիսի տպավորություն չստեղծել հանրության մոտ, թե սա համակարգված թալան է։ Իսկ իրենց զարմանքն էլ, Հ. Աբրահամյանի պնդմամբ, ոչ թե պայմանավորված է ինչ–որ մեկով, այլ իրոք անկեղծ է։

–Այո՛, մենք զարմանում ենք։ Չունե՛նք որևէ պայմանավորվածություն որևէ մեկի հետ, դրա համար էլ զարմանում ենք։ Եվ զարմանում ենք նրանց համարձակության վրա, որ գիտեն՝ պատժվելու են, բայց գնում են այդ չարաշահումներին,–ավելացրել է ԱԺ նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը