Արդարադատության նախարարը փայտը ձեռիքն գնացել է խորհրդարան
Հունիսի 13–ին տեղեկացրել էինք, որ ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ՎՊ նախագահ ԻշխանԶաքարյանը իր հետ մալուխ էր տարել։ Օդում պարզելով այդ մալուխը՝ նա հայտարարել էր, որ որոշդատարաններիկառուցմանժամանակօգտագործվելէահաայդպիսիմալուխ, որի գինը խանութում մեկ մերտը 110 դրամէ, իսկ նախահաշիվներում այդ նույն մալուխը գրված է շուրջ 30 անգամ ավելի գումարով։
ՎՊ նախագահից հետ չի մնացել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։ Խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստում նա նախ ասել է, որ նույնիսկ իր վարսավիրն է իրեն հարցրել՝ ճի՞շտ է, որ մալուխը 30 անգամ ավելի գնով եք ձեռք բերել։ Այնուհետև, Հրայր Թովմասյանը օդում պարզել է մի փայտ և հայտարարել.
–Սա էլ փայտ է, սովարական փայտ, խանութում դրա գինը 230 հազար դրամ է, բայց այն 1600 դրամով է գնել այդ նույն շինարարը։ Բայց պետք է ընդգծել, որ նա նախնական տրամադրած նախահաշիվը 15մլն դրամով պակաս է կատարել։ Եթե ես կոստյում եմ գնում, ես չպիտի նայեմ՝ այդ կոստյումի կոճակը որքա՞ն արժի, ես նայում եմ, այդ կոստյումի ամբողջական էժան արժեքին։
Արդարադատության նախարարը նաև հավելել է, որ մալուխի մրցույթ չի եղել, իսկ եթե եղած լիներ, ու այդ թանկ գնով ձեռք բերված լիներ, ապա ոչ թե մալուխը, այլ այն ձեռք բերածի գլուխը կթռներ։
Արդարադատության նախարարը փայտը ձեռիքն գնացել է խորհրդարան
Հունիսի 13–ին տեղեկացրել էինք, որ ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը իր հետ մալուխ էր տարել։ Օդում պարզելով այդ մալուխը՝ նա հայտարարել էր, որ որոշ դատարանների կառուցման ժամանակ օգտագործվել է ահա այդպիսի մալուխ, որի գինը խանութում մեկ մերտը 110 դրամ է, իսկ նախահաշիվներում այդ նույն մալուխը գրված է շուրջ 30 անգամ ավելի գումարով։

7or.am