Լրահոս

18.06.2013 12:41


Բարելավելով հրատապ կարիքների գնահատումը Հայաստանում, Վրաստանում և Ղրզստանում

Բարելավելով հրատապ կարիքների գնահատումը Հայաստանում, Վրաստանում և Ղրզստանում

Հայաստանի, Վրաստանի և Ղրղզստանի ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչները, կառավարությունն ու հասարակակական կազմակերպությունները մասնակցում են երկօրյա դասընթացին՝ աղետներին արձագանքման մեջ պահանջմունքների արագ գնահատման վերաբերյալ:

Ֆավադ Հուսեինը, դասընթացի միջնորդներից մեկը, ով նոր է վերադարձել Սիրիայում աղետների գնահատման առաքելությունից, ասաց. «Աղետից հետո պահանջմունքների պատեհաժամ գնահատումը նախաձեռնելը ապահովում է հումանիտար օգնության հասանելիությունն ամենաշատը տուժած բնակչությանը: Հավասարապես կարևոր է ապահովել այն, որ տվյալ օպերացիայի մեջ ընդգրկված հումանիտար կազմակերպությունների մոտ զարգացվի ընդհանուր ընբռնում այն մասին, թե որտեղ են տուժածները, ինչի կարիք ունեն նրանք և ինչքան ժամանակ»:

Դասընթացի մասնակիցները այնպիսի երկրներից են, որոնք ականատես են եղել հարյուրավոր հումանիտար կազմակերպություններ ներառող աղետների արձագանքման մեծամասշտաբ գործողությունների:

Դասընթացը կներկայացնի միջազգային հումանիտար համայնքի կողմից մշակված գնահատման մի մոտեցում ՝«Պահանջմունքների բազմակողմ, նախնական և արագ գնահատում» (MIRA): MIRA-ն տաս տարվա ընթացքում աշխարհում գնահատման ոլորտում գրանցված լավագույն փորձառությունների խորազնին քննության արդյունք է: Այս մոտեցումը աղետի առաջին օրերից ևեթ ստեղծում է համակարգման և համագործակցության ամուր մակարդակ այն ոլորտների միջև, ինչպիսիք են պարենը, առողջապահությունը և ապահովումը ապաստարաններով:

ՄՀՀԳ գլխավորությամբ՝ MIRA-ի գործընթացն ուղղորդում է աղետների ընդհանուր ռազմավարական արձագանքումը: Գնահատման այս մոտեցումը փորձված է, և դրա վճռական դերն ապացուցված է Պակիստանում, Գուատեմալայում, Ֆիլիպիններում և Սիրիայում հումանիտար արձագանքման դեպքերում: Անցյալ տարի, ՄՀՀԳ գործարկեց այս մոտեցումը Տաջիկստանում:

Մարսել Վաեսենը՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ՄՀՀԳ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը, ասաց. «Դասընթացի ավարտին յուրաքանչյուր երկրի պատվիրակություն կունենա յուրաքանչյուր երկրին հատուկ գնահատման ծրագրի լավ մեկնարկ, որն էլ հիմք կստեղծի իրենց երկրներում հավանական արտակարգ իրավիճակներին ավելի արագ, ավելի կենտրոնացված և համակարգված արձագանքման համար»:

Այս խորագրի վերջին նյութերը