Տնտեսական

18.06.2013 12:14


Բողոքի գործողություն Արարատի մարզում. 2 հազ.–ից ավելի գյուղացիներ գյուղնախարարին մեղադրում են ստախոսության համար

Բողոքի գործողություն Արարատի մարզում. 2 հազ.–ից ավելի գյուղացիներ գյուղնախարարին մեղադրում են ստախոսության համար

Ինչպես հայտնում է «shamshyan.com»–ը, այսօր՝ հունիսի 18-ին, բողոքի գործողություն է սկսվել Արարատի մարզում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2000 գյուղացի՝ Այգեպատ, Այգեզարդ, Քաղցրաշեն, Նարեկ գյուղերի բնակիչներ, արդարացիորեն բարձրաձայնում են, որ ինչ–որ ֆուռատերեր, գյուղացիներին դնելով ստրուկի տեղ, փորձում են գրոշներով գնել իրենց աճեցրած ծիրանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները հայտնում էին, որ օրեր առաջ գյուղնախարար Սերգո Կարապետյանը այցելել է գյուղեր և խոստացել, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի գյուղացու աճեցրած միրգը ինչ–որ արտոնյալներ ստիպողաբար ջրի գնով չգնեն: Մինչդեռ գյուղնախարարի այցից հետո գինն ավելի իջավ: Գյուղացիները փակել են ճանապարհը և սպառնում են, որ եթե հարցը կարճ ժամանակում չլուծվի, իրենք գալու են Երևան և իրենց պահանջն են արտահայտելու կառավարության առջև: Ըստ գյուղացիների՝ նրանց առաջարկած գնով նույնիսկ չեն կարող մարել ոռոգման ջրի պարտքը: Ֆուռատերերը տեսնելով գյուղացիների զայրույթը՝ իրենց հետ բերած փայտյա արկղերը թողել և ճողոպրել են: Գյուղացիները հայտնում էին նաև, որ այսօր առավոտյան ժամը 8-ին իրենց խոստացել էր, որ կհանդիպի Արարատի փոխմարզպետը, սակայն «երևի դեռ անկողնում աչքերը կպած ա», ասում էին գյուղացիները:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Այս խորագրի վերջին նյութերը