Լրահոս

18.06.2013 19:47


Բողոքի գործողություն կառավարության շենքի դիմաց

Բողոքի գործողություն կառավարության շենքի դիմաց
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հունիսի 20-ի ժամը 11:00-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպում է բողոքի ակցիա: Բողոքի ակցիայի պահանջն է ընդունել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը: Ակցիայի ժամանակ մասնակիցները ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին կփոխանցեն կոալիցիայի կողմից պատրաստված պաշտոնական նամակը և նախօրոք կազմակերպված ստորագրահավաքի արդյունքները:
Կարևորելով «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի անհրաժեշտությունը` պահանջում ենք ընդունել այն և ակնկալում ենք զանգվածային լրատվական միջոցների օժանդակությունն այս հարցի կապակցությամբ:
«Ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության կոալիցիա»

Այս խորագրի վերջին նյութերը