Տնտեսական

18.06.2013 11:19


Արմեն Մովսիսյանից պահանջում են կա՛մ հերքել, կա՛մ պարզաբանել

Արմեն Մովսիսյանից պահանջում են կա՛մ հերքել, կա՛մ պարզաբանել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, rbc.ru-ի փոխանցմամբ՝ «Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլերն ու Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը Մոսկվայում քննարկել են «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ռուսական «Գազպրոմ»–ի մասնաբաժնի ավելացման հարցը՝ 80%-ից հասցնելով 100%-ի։ Ինչպես նաև՝ Հայաստանի սպառողների համար ռուսական գազի գնագոյացման հարցը

Այս կապակցությամբ «Եկե՜ք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամները մտադիր են հարցում ուղարկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին։ Այդ հարցման մեջ մասնավորապես ասվում է.

«Ակնկալում ենք ստանալ պարզաբանում, արդյոք վերը նշված տեղեկությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՝ ոչ, եթե այո, ապա բարի եղեք ինչպես ՀՀ Ազգային ժողովին, այնպես էլ հայ ժողովրդին տեղեկացնել այդ մասին, և նրանց համաձայնությունը ստանալու համար անցկացնել հանրային լսումներ: Իսկ եթե այս լուրերը հերյուրանքներ են, ապա հրապարակավ հերքեք դրանք: Ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ ձեր հրապարակային արձագանքը սույն հարցի վերաբերյալ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը