Լրահոս

18.06.2013 10:56


Ուղեկցող պահակախմբի ավագը մեղադրվում է պաշտոնեական անփութության համար

Ուղեկցող պահակախմբի ավագը  մեղադրվում է պաշտոնեական անփութության համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով սույն թվականի հունիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի 1-ին ջոկի ավագ ոստիկան Հարություն Հովհաննիսյանին:

Նախաքննությամբ պարզված տվյալների համաձայն՝ Հ. Հովհաննիսյանը, 2013 թվականի ապրիլի 18-ին վերակարգով նշանակված լինելով կալանավոր Ա. Կաբալյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղեկցելու համար ստեղծված պահակախմբում որպես ավագ, պատշաճ կարգով չի կազմակերպել և չի ապահովել կալանավորի մշտական հսկողությունը, որի հետևանքով ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող կալանավոր Ա. Կաբալյանը դատարանի շենքից դիմել է փախուստի: Մի քանի օր անց Ա. Կաբալյանը հայտնաբերվել է և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ:

Հարություն Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը