Մոտ 20 հազար մարդ Բրազիլիայում երեկ դուրս է եկել Սան Պաուլի, Ռիո դե Ժանեյրոյի և մայրաքաղաք Բրազիլիայի փողոցներ՝ բողոքելով տրանսպորտի ուղեվարձի թանկացման և 2014թ ֆուտբոլի աշխարհի առաջնության ծախսերի դեմ:
Բրազիլիայի խոշորագույն քաղաքների բնակիչները բողոքում են ոչ միայն քաղաքային տրանսպորտի գների և աշխարհի ֆուտբոլի առաջնության ծախսերի, այլև կոռուպցիայի ու սոցիալական անհավասարության դեմ։
Երեկ մայրաքաղաքի ցուցարարները շարժվել են դեպի մարզադաշտ, որտեղ անցկացվում էր «Կոնֆեդերացիաների միջազգային գավաթի» խաղը։ Սակայն, ոստիկանները արցունքաբեր գազի և ռետինե փամփուշտների միջոցով ցրել են ցույցը։ Հաղթահարելով խորհրդարանի մոտ ոստիկանական ուժերի պատնեշը՝ ցուցարարները ներխուժել են խորհրդարանի տարածք և բարձրացել շենքի տանիքը:
Սան Պաուլոյում ոստիկանության ղեկավարությունը նախապես բանակցությունների մեջ էր մտել ցույցերի կազմակերպիչների հետ՝ բախումներից և անկարգություններից խուսափելու նպատակով:
Ռիո դե Ժանեյրոյում և Բելու-Օրիզոնտույում, սակայն, բախումներից խուսափել չի հաջողվել: Այստեղ ևս «Կոնֆեդերացիաների միջազգային գավաթի» խաղի ժամանակ ցուցարարները փորձել են ներխուժել մարղադաշտի տարածք. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
Հիշեցնենք, որ Սան Պաուլոյում ցույցերի համար առիթ էր ծառայել քաղաքային տրանսպորտի գնի բարձրացումը՝ 3 ռեալից (1,40 դոլլար) 3.20 ռեալի: Իշխանությունների արդարացումները որ քաղաքային տրանսպորտի գները ավելի դանդաղ են բարձրանում քան մնացած բոլոր գները, ցուցարարներին համոզիչ չեն թվացել:
Ցույցեր և բախումներ Բրազիլիայում