Լրահոս

18.06.2013 10:37


Խանջյան փողոցում վրաերթի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը պարզվել է

Խանջյան փողոցում վրաերթի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը պարզվել է
Հունիսի 17-ին՝ ժամը 00։05-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել անձը չպարզված, միջին տարիքի տղամարդու, որից հետո նրան վրաերթի է ենթարկել նաև «Աուդի» մակնիշի ավտոմեքենա, որին էլ ընդհարվել է «Ռովեր» մակնիշի ավտոմեքենա:
Վրաերթի հետևանքով անձը չպարզված տղամարդը տեղում մահացել է:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ մահացածը 1947թ. ծնված Լավրենտ Դավթյանն է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը