«ՀայՌուսգազարդն» ամբողջությամբ կանցնի «Գազպրոմի՞ն»
«Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլերն ու Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նախօրեին Մոսկվայում քննարկել են «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ռուսական «Գազպրոմի» մասնաբաժնի ավելացման հարցը՝ 80%-ից հասցնելով 100%-ի։: Այդ մասին տեղեկացնում է rbc.ru-ն:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի սպառողների համար ռուսական գազի գնագոյացման հարցը: Հիշեցնենք, որ ներկայում ռուսական կողմը տնօրինում է «ՀայՌուսգազարդ» բաժնեմասերի 80 %-ին: Փաստորեն, Հայաստանի իշխանությունները կարող են «ՀայՌուսգազարդն» ամբողջությամբ տրամադրել ռուսական կողմին, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Հիշեցնենք, որ ընդդիմությունն արդեն տևական ժամանակ է հայտարարում է, որ հայկական կողմը մտադիր է իր 20% բաժնեմասը տալ ռուսական կողմին: Պնդումներ եղան, որ այդ 20% հայկական կողմն արդեն տվել է ռուսական կողմին, մինչդեռ ՀՀ իշխանություններն այդ փաստը գաղտնի էին պահում՝ հատկապես նախագահական և Երեւանի ավագանու ընտրություններից առաջ:
«ՀայՌուսգազարդն» ամբողջությամբ կանցնի «Գազպրոմի՞ն»
«Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլերն ու Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նախօրեին Մոսկվայում քննարկել են «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ռուսական «Գազպրոմի» մասնաբաժնի ավելացման հարցը՝ 80%-ից հասցնելով 100%-ի։: Այդ մասին տեղեկացնում է rbc.ru-ն:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի սպառողների համար ռուսական գազի գնագոյացման հարցը:
Հիշեցնենք, որ ներկայում ռուսական կողմը տնօրինում է «ՀայՌուսգազարդ» բաժնեմասերի 80 %-ին: Փաստորեն, Հայաստանի իշխանությունները կարող են «ՀայՌուսգազարդն» ամբողջությամբ տրամադրել ռուսական կողմին, դրանից բխող բոլոր հետևանքներով։
Հիշեցնենք, որ ընդդիմությունն արդեն տևական ժամանակ է հայտարարում է, որ հայկական կողմը մտադիր է իր 20% բաժնեմասը տալ ռուսական կողմին: Պնդումներ եղան, որ այդ 20% հայկական կողմն արդեն տվել է ռուսական կողմին, մինչդեռ ՀՀ իշխանություններն այդ փաստը գաղտնի էին պահում՝ հատկապես նախագահական և Երեւանի ավագանու ընտրություններից առաջ: