Լրահոս

18.06.2013 09:25


Հրդեհ Արտաշատում

Հրդեհ Արտաշատում

Հունիսի 18-ի ժամը 00։03-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 101 շենքի 1-ին հարկում այրվում է բնակարան:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի փողոցի թիվ 101ա շենքի 12-րդ բնակարանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 0։49-ին, մարվել` 01։03-ին: Այրվել է Մ. Տոնոյանի կողմից վարձակալված բնակարանի պատշգամբը գույքով` 12 քմ, 2 պատուհան, 2 դուռ, և 1 հեռուստացույց:
Ժամը 01։58-ին տեղեկություն է ստացվել, որ Մ. Տոնոյանի դուստրը` Հրաչուհի Տոնոյանը (1988թ.ծնվ.), այրվածքներով դիմել է Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:

Այս խորագրի վերջին նյութերը