Մեկ տարվա ընթացքում Երևանում 30 օձով ավելի է հայտնաբերվել
2013թ.հունիսի 17–ի դրությամբ Հայաստանի Հանրապետության բնակելի տարածքներում 49 օձ է հայտնաբերվել։ Այս մասին «7օր»–ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
2012թ. նույն ժամանակահատվածում ԱԻՆ–ը ահազանգի հետքերով հայտնաբերել է 32 օձ։ Այսինքն՝ մեկ տարում ողջ հանրապետությունում օձի հայտնաբերման դեպքերնավելացել են 17–ով։
Մեկ տարվա ընթացքում նաև կտրուկ աճել են օձերի հայտնաբերման դեպքերը Երևանում։ Մասնավորապես՝ 2012թ. հայտնաբերված 32 դեպքից միայն 7–ն էր արձանագրվել մայրաքաղաքում։ Իսկ 2013թ. 49 դեպքից Երևանում հայտնաբերված օձերը 37–ն են։
Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում միայն մայրաքաղաքումօձի հայտնաբերման դեպքերն ավելացել են 30–ով։
Թե՛ նախորդ, և թե՛ այս տարի Երևանում օձի խայթոցի դեպքեր չեն գրանցվել։
Իսկ ընդհանուր առմամբ՝ 2012թ. ողջ հանրապետությունում արձանագրվել է օձի խայթոցի 14 դեպք, 2013թ.՝ 6 դեպք։
Թե ո՞րն է նախորդ տարվա համեմատ 2013թ. բնակելի վայրերում օձերի ավելացման պատճառը, ԱԻՆ–ից «7օր»–ին դժվարացել են պատասխանել։
Փոխարենը բնապահպան Կարինե Դանիելյանը մեր կայքի հետ զրույցում նշել է, որ պատճառը Երևանը ասֆալտբետոնային անապատ դարձնելն է։ Նա նաև անդրադարձել է հիվանդ ծառերի պատճառով մժեղների ավելացման խնդրին։
Կարինե Դանիելյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք այստեղ։
Մեկ տարվա ընթացքում Երևանում 30 օձով ավելի է հայտնաբերվել
2013թ. հունիսի 17–ի դրությամբ Հայաստանի Հանրապետության բնակելի տարածքներում 49 օձ է հայտնաբերվել։ Այս մասին «7օր»–ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
2012թ. նույն ժամանակահատվածում ԱԻՆ–ը ահազանգի հետքերով հայտնաբերել է 32 օձ։ Այսինքն՝ մեկ տարում ողջ հանրապետությունում օձի հայտնաբերման դեպքերն ավելացել են 17–ով։
Մեկ տարվա ընթացքում նաև կտրուկ աճել են օձերի հայտնաբերման դեպքերը Երևանում։ Մասնավորապես՝ 2012թ. հայտնաբերված 32 դեպքից միայն 7–ն էր արձանագրվել մայրաքաղաքում։ Իսկ 2013թ. 49 դեպքից Երևանում հայտնաբերված օձերը 37–ն են։
Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում միայն մայրաքաղաքում օձի հայտնաբերման դեպքերն ավելացել են 30–ով։

7or.am