Հունիսի 17-ին տեղի են ունեցել 26 և 13 շաբաթ մարման ժամկետներով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2616C137 և AMGT13169139 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ: Տեղաբաշխման ենթակա կարճաժամկետ AMGT2616C137 թողարկման պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 401 մլն 104 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 395 մլն 924 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 5 մլն 180 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 479 006 359 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.6692 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.7400 տոկոս: Աճուրդին մասնակցել են 6 դիլեր: Տեղաբաշխման ենթակա 13 շաբաթ մարման ժամկետով AMGT13169139 թողարկման պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 703 մլն դրամ, որից մրցակցային` 703 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 489 227 217 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.7112 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.9108 տոկոս: Աճուրդին մասնակցել են 3 դիլեր:
Կայացել են պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ
Հունիսի 17-ին տեղի են ունեցել 26 և 13 շաբաթ մարման ժամկետներով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2616C137 և AMGT13169139 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ:
Տեղաբաշխման ենթակա կարճաժամկետ AMGT2616C137 թողարկման պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 401 մլն 104 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 395 մլն 924 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 5 մլն 180 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 479 006 359 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.6692 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.7400 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 դիլեր:
Տեղաբաշխման ենթակա 13 շաբաթ մարման ժամկետով AMGT13169139 թողարկման պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 703 մլն դրամ, որից մրցակցային` 703 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 489 227 217 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.7112 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.9108 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 դիլեր: