Լրահոս

17.06.2013 14:43


Փոխվարչապետը համաձայն չէ, որ բյուջեի միջոցները լայնածավալ փոշիացվել են

Փոխվարչապետը համաձայն չէ, որ բյուջեի միջոցները լայնածավալ փոշիացվել են

Խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստում շարունակվել է Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկումը։ Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խոսքերով՝ չարաշահումների քանակը նվազագույնի հասցնելու համար պետական պատժիչ մեքենան պետք է լավ աշխատի։

–Միգուցե այդ գործընթացներում ավելի մեծ կիրառում պետք է գտնի քրեական պատասխանատվության տարրը, որը գործող օրենսդրության կատարելագործման հարց է,-ասել է Ա. Գևորգյանը։

Նա ընդգծել է, որ ողջ աշխարհը դեռ չի գտել պետական ծախսերում չարաշահումները բացառելու ձևը, բայց դրանք նվազագույնի հասցնելուն պե՛տք է ձգտել։

Այդուհանդերձ, Ա. Գևորգյանը համաձայն չէ, որ բյուջեի միջոցները լայնածավալ փոշիացվել են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը