Մեկ տարի առաջ այս օրը տեղի ունեցավ «Հարսնաքարի» ողբերգական միջադեպը
2012թ. հունիսի 17-ին՝ ժամը 23-ի սահմաններում, ՀՖՖ նախագահ, ՀՀԿ–ական Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ դաժան ծեծկռտուքը, որի հետևանքով օրեր անց՝ հունիսի 29-ին, մահացավ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:
Հարուցվեց քրական գործ, կալանավորվեցին Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը: Նրանք մեղադրվում են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից և անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։ Ինչպես նաև՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու ու ծեծելու և կամ այլ բռնի գործողություններ կատարելու համար:

7or.am