«Մարզերի բնակչությունը դրսևորում է ավելի բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն, քան մայրաքաղաքաբնակները»
Որքան էլ տարօրինակ հնչի, բայց փաստ է. այսօրվա դրությամբ մարզերի բնակչությունը դրսևորում է ավելի բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն և քաղաքացիական փոխգործակցություն, քան դա անում են մայրաքաղաքաբնակ քաղաքացիները: Կարճ ժամանակամիջոցում մենք ականատես եղանք երկու իրադարձության, որոնք փաստում են ասածս. կարկտից տուժած արմավիրցիները, ովքեր իրենց ընվզումով ու բողոքով ստիպեցին իշխանություններին գոնե մի քիչ իրար գալ, իսկ այսօր էլ իմանում ենք, որ Կոտայքի մարզպետ Կովալի դրածոն՝ Պռոշյանի սպանված գյուղապետի պաշտոնակատարի պաշտոնում, հրաժարական է տվել այն բանից հետո, երբ մոտ 200 պռոշյանցիներ արգելափակել էին նրա մուտքը գյուղապետարան: Ճիշտ է, կովալը կարծես չի հանձնվում ու պատրաստվում է հենց այսօր հրաման արձակել, որով գյուղապետի պաշտոնակատար կնշանակվի իր օգնականը, բայց այնուամենայնիվ, պռոշյանցիցներն էլ են վճռականորեն տրամադրված:
«Մարզերի բնակչությունը դրսևորում է ավելի բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն, քան մայրաքաղաքաբնակները»
Որքան էլ տարօրինակ հնչի, բայց փաստ է. այսօրվա դրությամբ մարզերի բնակչությունը դրսևորում է ավելի բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն և քաղաքացիական փոխգործակցություն, քան դա անում են մայրաքաղաքաբնակ քաղաքացիները:
Կարճ ժամանակամիջոցում մենք ականատես եղանք երկու իրադարձության, որոնք փաստում են ասածս. կարկտից տուժած արմավիրցիները, ովքեր իրենց ընվզումով ու բողոքով ստիպեցին իշխանություններին գոնե մի քիչ իրար գալ, իսկ այսօր էլ իմանում ենք, որ Կոտայքի մարզպետ Կովալի դրածոն՝ Պռոշյանի սպանված գյուղապետի պաշտոնակատարի պաշտոնում, հրաժարական է տվել այն բանից հետո, երբ մոտ 200 պռոշյանցիներ արգելափակել էին նրա մուտքը գյուղապետարան:
Ճիշտ է, կովալը կարծես չի հանձնվում ու պատրաստվում է հենց այսօր հրաման արձակել, որով գյուղապետի պաշտոնակատար կնշանակվի իր օգնականը, բայց այնուամենայնիվ, պռոշյանցիցներն էլ են վճռականորեն տրամադրված:
Արմեն Առաքելականի ֆեյսբուքյան էջից