Մայիսի 10-ից մինչ օրս կաթնամթերքը թանկացել է 8-12%-ով
2013թ. մայիս ամսին կաթնամթերքի շուկայում գների բարձրացումից հետո համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել էր, որ վերջին ժամանակաշրջանում նույն շուկայում գրանցվել է գների նվազեցում:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրականացված դիտարկումներից պարզվել է, որ 2013թ. մայիսի 10-ից մինչ օրս կաթնամթերքը թանկացել է 8-12%-ով (առանձին դեպքերում՝ մինչև 15%) և մինչ օրս որևիցե փոփոխության չի ենթարկվել. ընդ որում՝ հավասարապես թանկացել են թե՛ այն կաթնամթերքները, որոնցում օգտագործվում է նաև չոր կաթ (թերևս արտադրողներն իրենց արդարացնում էին հումքի՝ կաթի փոշու թանկացմամբ), թե՛ այն կաթնամթերքը, որը պատրաստված է բացառապես կովի անարատ կաթից (այն դեպքում, երբ կաթի մթերման գինը նվազել է):
Համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից գրանցված գների նվազումը ոչ մի կապ չունի արտադրողների կողմից սահմանված առաքման նոր գնի հետ. այն ուղղակիորեն պայմանավորված է իրացման ցանցի կողմից վարվող գնային քաղաքականությամբ:
Ակնկալում ենք, որ վերոնշյալ փաստերի շուրջը համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից կիրականացվեն նոր ուսումնասիրություններ և գործողություններ:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպություն