Պռոշյանի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը հրաժարական է տվել՝ ֆիզիկական հաշվեհարդարի խուսափելու պատճառաբանությամբ
Պռոշյան համայնքում գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Մելիքյանը հրաժարական է տվել։ Նա նաև մտադիր չէ առաջադրվել գյուղապետի ընտրություններում։Մելքոնյանը հայտարարել է, որ նման քայլի է գնացել՝ հաշվի առնելով գյուղում գռեհիկ վարքագիծ դրսևորող խմբի անկառավարելի, հակաօրինական, անհանդուրժող գործողությունները, վախը իր անձի նկատմամբ՝ ֆիզիկական հաշվեհարդարի, իր արժանապատվությունը նսեմացնող հայտարարությունների հետագա ծավալումից խուսափելու համար: Նա նաև դատապարտել է մարզպետարանի, ոստիկանության անգործությունը, ովքեր, Արմենուհի Մելիքյանի խոսքերով, չկարողացան պաշտպանել օրենքի պահանջները:
Գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարն ասել է, որ գյուղում ստեղծված լարվածությունը թուլացնելու իր ցանկությունը որոշ ուժերի կողմից բերել են մի նոր՝ արդեն արհեստական լարվածության մարդկանց կողմից, ովքեր ունեն զենք կիրառելու մեծ մշակույթ:
Նշենք, որՊռոշյանի գյուղապետի արտահերթ ընտրությունները հուլիսի 14-ին են:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հրազենի միջոցով սպանել էին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանին։ Ավելի ուշ ձերբակալվեցին նույն գյուղի բնակիչներ Արայիկ և Արտակ Պետրոսյանները:
Պռոշյանի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը հրաժարական է տվել՝ ֆիզիկական հաշվեհարդարի խուսափելու պատճառաբանությամբ
Պռոշյան համայնքում գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Մելիքյանը հրաժարական է տվել։ Նա նաև մտադիր չէ առաջադրվել գյուղապետի ընտրություններում։ Մելքոնյանը հայտարարել է, որ նման քայլի է գնացել՝ հաշվի առնելով գյուղում գռեհիկ վարքագիծ դրսևորող խմբի անկառավարելի, հակաօրինական, անհանդուրժող գործողությունները, վախը իր անձի նկատմամբ՝ ֆիզիկական հաշվեհարդարի, իր արժանապատվությունը նսեմացնող հայտարարությունների հետագա ծավալումից խուսափելու համար: Նա նաև դատապարտել է մարզպետարանի, ոստիկանության անգործությունը, ովքեր, Արմենուհի Մելիքյանի խոսքերով, չկարողացան պաշտպանել օրենքի պահանջները:
Գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարն ասել է, որ գյուղում ստեղծված լարվածությունը թուլացնելու իր ցանկությունը որոշ ուժերի կողմից բերել են մի նոր՝ արդեն արհեստական լարվածության մարդկանց կողմից, ովքեր ունեն զենք կիրառելու մեծ մշակույթ:
Նշենք, որ Պռոշյանի գյուղապետի արտահերթ ընտրությունները հուլիսի 14-ին են:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հրազենի միջոցով սպանել էին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանին։ Ավելի ուշ ձերբակալվեցին նույն գյուղի բնակիչներ Արայիկ և Արտակ Պետրոսյանները:
7or.am