Հունիսի 9-13-ը «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» (PPRD East) ծրագրի շրջանակներում Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցավ պլանավորման գիտաժողով և շտաբային ուսումնավարժություն:
Գիտաժողովին մասնակցում էին վերոնշյալ ծրագրի մասնակից 6 պետությունների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս) արտակարգ իրավիճակների կառավարման պատասխանատու կառույցների ներկայացուցիչներ:
Պլանավորման գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» (PPRD East) ծրագրի էությունը, նպատակներն ու հետագա ընթացքը, ինչպես նաև Եվրամիության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմները։
Շտաբային վարժանքի սցենարի համաձայն` եղանակի ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով պայթյուն և արտահոսք էր տեղի ունեցել Բելառուսի Գրոդնո քաղաքի ազոտի գործարանում, միաժամանակ` անտառային հրդեհներ էին բռնկվել հարևան Ուկրաինայում։ Վարժանքին մասնակից մյուս պետությունները հանդես էին գալիս օգնություն առաջարկող երկրների դերում։
Հայկական կողմից առաջարկություն եղավ հաջորդ անգամ առավել մանրամասն վերլուծության ենթարկել արված աշխատանքը, ինչպես նաև գիտաժողովների օրակարգում և վարժանքների սցենարներում ընդգրկել աղետների ժամանակ հանրային իրազեկման և լրատվամիջոցների հետ տարվող աշխատանքների բաղադրիչը, քանի որ զանգվածային լրատվամիջոցները կարևոր դերակատարություն ունեն աղետների ռիսկի նվազեցման գործընթացում։
Վարժանքից հետո գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Բելառուսի ԱԻՆ հանրապետական ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղ ծանոթացան դրա կառուցվածքին, հիմնական գործառույթներին, տեխնիկական հագեցվածությանն ու ծրագրային ապահովմանը։
Միասին` ընդդեմ աղետների