Հայտնի է «Միսս Ամերիկա-2013» գեղեցկության մրցույթի հաղթողը
Նախօրեին Լաս Վեգասում կայացել է «Միսս Ամերիկա-2013» գեղեցկության մրցույթը։ Այս տարվա ամենագեղեցիկ ամերիկուհու տիտղոսին արժանացել է Կոնեկտիկուտ նահանգից 25-ամյա Էրին Բրեդին։
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Բրեդին մի տարվա ընթացքում պետք է կրի գեղեցկության թագուհու թագը և կտեղափոխվի Նյու Յորքի կենտրոնում գտնվող շքեղ բնակարան: Էրինը նաև կշրջագայի ամբողջ երկրով` կրծքի և ձվարանների քաղցկեղի խնդրին ուշադրություն հրավիրելու նպատակով:

Էրինը ձմռանը կայանալիք «Միսս Տիեզերք» մրցույթին կներկայացնի ԱՄՆ-ը։