Հունիսի 17-ի ժամը 05։08-ին սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 04։48-ին, Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Թովուզ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն` են հյուսիսային լայնության` 41.28օ և արևելյան երկայնության` 45.70օ: Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի արևելյան շրջանում` 2-3 բալ ուժգնությամբ:
Երկրաշարժ Ադրբեջան-Վրասատան սահմանային գոտում
Հունիսի 17-ի ժամը 05։08-ին սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 04։48-ին, Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Թովուզ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն` են հյուսիսային լայնության` 41.28օ և արևելյան երկայնության` 45.70օ:
Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի արևելյան շրջանում` 2-3 բալ ուժգնությամբ: