Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի պատժում Սուրեն Խաչատրյանին ու Տիգրան Սարգսյանին
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի պատժում Սուրեն Խաչատրյանին ու Տիգրան Սարգսյանին: Այս հարցը ոչ միայն հուսախաբություն է առաջացրել հանրության շրջանում, այլև դժգոհություններ է առաջացրել իշխանամերձ շրջանակներում: Վերջին խմբում կան մարդիկ, հատկապես իշխանության տիրույթում դիրքավորված լրագրողներ, որոնք պահանջում են նրանց պատժել՝ իշխանության հոգևարքը երկարաձգելու համար: Մյուս կողմից՝ քարոզչության դաշտի աշխատավորները կորցնում են իշխող խմբակի քաղաքականությունը որևէ կերպ հիմնավորելու վերջին փաստարկները:
Խորհրդանշական են երկու լրագրողների ֆեյսբուքի գրառումների համար աշխատանքից հեռացման փաստը: Դրանով ուղերձ է հղվում լրագրողներին, որ իշխող խմբավորումը լրատվամիջոցների կառավարման «մեղմ» ռեժիմից անցում է կատարում դեպի «կոշտ» ռեժիմի: Այլևս նրանց տրված որոշակի ազատությունը սահմանափակվում է:
Իրավիճակը բավականին պարզ է: Սերժ Սարգսյանը չի կարող պատժել վերոհիշյալ պարոններին, որովհետև նրանք իրեն սատարող երկու հիմնական խմբավորումների խորհրդանշական դեմքերն են` երիտհանրապետականների և տեղական ֆեոդալների: Ավելին, նրանք Սերժ Սարգսյանի երկու «դեմքերն» են: Նրանց պատժելով, Սերժ Սարգսյանը հարցականի տակ կդնի իր երկու հիմնական վարչական հենարանների իր նկատմամբ ունեցած վստահությունը: Սակայն չպատժելու դեպքում նա կորցնում է ոչ միայն իր քարոզչական մեքենան, այլև իր հետ դեռևս հույսեր կապող և իրենց ազատական հռչակած որոշ շրջանակներին: Սա ծանրագույն իրավիճակ է ստեղծել գործող կառավարման համակարգում:
Ստեղծված իրավիճակում կարծես թե լուծումներ նա չունի: Ցանկացած քայլի դեպքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի պատժում Սուրեն Խաչատրյանին ու Տիգրան Սարգսյանին
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի պատժում Սուրեն Խաչատրյանին ու Տիգրան Սարգսյանին: Այս հարցը ոչ միայն հուսախաբություն է առաջացրել հանրության շրջանում, այլև դժգոհություններ է առաջացրել իշխանամերձ շրջանակներում: Վերջին խմբում կան մարդիկ, հատկապես իշխանության տիրույթում դիրքավորված լրագրողներ, որոնք պահանջում են նրանց պատժել՝ իշխանության հոգևարքը երկարաձգելու համար: Մյուս կողմից՝ քարոզչության դաշտի աշխատավորները կորցնում են իշխող խմբակի քաղաքականությունը որևէ կերպ հիմնավորելու վերջին փաստարկները:
Խորհրդանշական են երկու լրագրողների ֆեյսբուքի գրառումների համար աշխատանքից հեռացման փաստը: Դրանով ուղերձ է հղվում լրագրողներին, որ իշխող խմբավորումը լրատվամիջոցների կառավարման «մեղմ» ռեժիմից անցում է կատարում դեպի «կոշտ» ռեժիմի: Այլևս նրանց տրված որոշակի ազատությունը սահմանափակվում է:
Իրավիճակը բավականին պարզ է: Սերժ Սարգսյանը չի կարող պատժել վերոհիշյալ պարոններին, որովհետև նրանք իրեն սատարող երկու հիմնական խմբավորումների խորհրդանշական դեմքերն են` երիտհանրապետականների և տեղական ֆեոդալների: Ավելին, նրանք Սերժ Սարգսյանի երկու «դեմքերն» են: Նրանց պատժելով, Սերժ Սարգսյանը հարցականի տակ կդնի իր երկու հիմնական վարչական հենարանների իր նկատմամբ ունեցած վստահությունը:
Սակայն չպատժելու դեպքում նա կորցնում է ոչ միայն իր քարոզչական մեքենան, այլև իր հետ դեռևս հույսեր կապող և իրենց ազատական հռչակած որոշ շրջանակներին: Սա ծանրագույն իրավիճակ է ստեղծել գործող կառավարման համակարգում:
Ստեղծված իրավիճակում կարծես թե լուծումներ նա չունի: Ցանկացած քայլի դեպքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:
Ստեփան Դանիելյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/stepan.danielyan?fref=ts