Արագածոտնի մարզպետը որոշել է աղբավայր կառուցել խնձորի այգիների կենտրոնում
Ինչպես գրում է ecolur.org–ը, Աշտարակի բնակիչները դիմել են ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանին` բողոքելով աղբավայր կառուցելու հարցում պետական մարմինների` ՀՀ բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքաշինության նախարարությունների անգործության դեմ: Խնդիրն այն է, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը որոշել է աղբավայր կառուցել Երևան-Աշտարակ մայրուղու մոտակայքում գտնվող մոտ 500 սեփականատերեր ունեցող խնձորի այգիների կենտրոնում: Ինչպես գրում են ԶԼՄ-ները, ծրագիրը հաստատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի կողմից: «Արագածոտնի մարզպետի մոտ եղել ենք սույն թվականի ապրիլի 29-ին, որտեղ ներկա են եղել ՀՀ քաղաքաշինության, գյուղատնտեսության, բնապահպանության փոխնախարարները: Նրանց ներկայությամբ բանավոր կերպով և այդ նույն օրը Աշտարակի քաղաքապետին գրավոր կերպով խնդրել ենք կատարել անհրաժեշտ գործողություն, ինչը չի կատարվել մինչ օրս…»,- մասնավորապես նշված է դիմումում: Բնակիչները համոզված են, որ տհաճ հոտը և կրծողները կոչնչացնեն այգին: Դիմումում նշված է, որ աղբավայրի նման օբյեկտի կազմակերպումը պետք է անպայման փորձաքննության ստացման եւ հասարակական լսումների անցկացման գործընթաց անցնի: «Բայց, ոչ մի քննարկում չի եղել…»,-նշում են նրանք: Ինչպես նաև պահանջում են տրամադրել նախագծի մասին տեղեկատվություն, եթե այն գոյություն ունի, տրամադրել տեղեկություն ընկերության մասին, որը մտադիր է իրագործել նախագիծը, և ներկայացնել բացատրություն այն մասին, թե շրջակա միջավայրի վրա ինչպիսի ազդեցություն և ռիսկեր է կրում քաղաքի աղբավայրի այդ նախագիծը: Մինչ այժմ դիմումին ոչ մի պատասխան չի եկել:
Հավելենք, որ մեր իշխանությունները չեն սիրում այգիներ` ոչնչացնելով դրանք առաջին հարմար դեպքում: Մենք չպահպանեցինք նույնիսկ մեր պատմամշակութային ժառանգություն Դալմայի այգիները, որոնք հետեւողականորեն ոչնչացվում են արդեն 10 տարի ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, քաղաքաշինության նախարարությունների եւ ՀՀ կառավարության բացարձակ անգործության պայմաններում:

Աղբյուրը՝ http://ecolur.org/hy/news/sos/garbage-landfill-in-ashtarak-and-orchardsv-incompatible/4970/