Մամուլի հաղորդագրություն. Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի հաղթողն Անդրեյ Իոնիցան է
Հունիսի 14-ին տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը։ Ժյուրիի նախագահ Արամ Թալալյանը հայտարարեց հաղթողների անունները։ Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի հաղթող ճանաչվեց Ռումինիան ներկայացնող թավջութակահար Անդրեյ Իոնիցան։ Երկրորդ մրցանակը ստացավ Աննա Մորոզովան (Ռուսաստան)։ Ժյուրին սահմանել էր երկու երրորդ մրցանակ, որոնց արժանացան Ալեքսանդրա Պերլովան (Ռուսաստան) և Գայանե Խաչատրյանը (Հայաստան)։
Սահմանվել էին նաև մի շարք հատուկ մրցանակներ։
Մրցույթի պատվավոր հյուր, Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Պավել Կոգանը, իր խոսքում կարևորելով փառատոնի անցկացումը տաղանդավոր երիտասարդների ճանապարհ հարթելու գործում, նշեց, որ հաղթողը՝ Անդրեյ Իոնիցան, հնարավորություն ունի հանդես գալ Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ:
MIDEM classical and jazz worldwide-ի տնօրեն Կորնելիա Մուխը հատուկ մրցանակ հանձնեց Անդրեյ Իոնիցային՝ նրան հրավիրելով մասնակցել 2014թ. փառատոնին: Նա դաշնակահար Արմեն Բաբախանյանին ու թավջութակահար Գայանե Խաչատրյանին ևս հրավիրեց մասնակցելու փառատոնին: Կորնելիա Մուխը շատ բարձր գնահատեց խաչատրյանական մրցույթի անցկացումը։ Նա կարևորեց նաև ժյուրիի անաչառ և պրոֆեսիոնալ աշխատանքը։
Մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը սահմանել է հատուկ մրցանակ ՙՀանդիսատեսի համակրանք՚ անվանակարգում: Այն շնորհվեց Լևոն Առաքելյանին (Հայաստան):
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան սահմանել էր հատուկ մրցանակ Արամ Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի լավագույն դաշնակահարին: Ժյուրիի որոշմամբ մրցանակը շնորհվեց Արմեն Բաբախանյանին և Արթուր Ավանեսովին: