Այս մասին ազատամարտիկները Երևանի քաղաքապետարանին արդեն ներկայացրել են իրազեկում հանրահավաքի և համապատասխան արտոնագիր են ստացել:
Սակայն անցած օրերին Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկները՝ մասնավորապես հանրահավաքի կազմակերպիչները, սպառնալիքներ են ստացել, նրանց զանգահարել են եւ զգուշացրել, որ զգույշ մնան եւ հանրահավաքի մասին էլ մոռանան: Այդ իսկ պատճառով երեկ նախատեսված մամլո ասուլիսը եւս այլ սցենարով է ընթացել: ԳԱԼԱ-ին փոխանցեցին ազատամարտիկները:
«Թող ոչ ոք չմտածի, որ ազատամարտիկները վախենում են, հանրահավաքը միանշանակ լինելու է, քանի որ երեկվանից անընդհատ բոլոր ազատամարտիկները տարբեր մարզերում զանգահարում եւ ասում են, որ իրենք ոչ մեկից վախեցող չեն, եւ իրենք միանշանակ հանրահավաք են անելու, նոր դաշինք են ձեւավորելու եւ հռչակագիր են ընդունելու: Լինելու է ազատամարտիկների աննախադեպ հանրահավաք, խորագիրն էլ լինելու է՝ «Այլեւս այսպես ապրել չի կարելի»,-ԳԱԼԱ-ին փոխանցեց Շուշի 92 ՀԿ փոխնախագահ, պահեստազորի մայոր Ջուլիետա Գրիգորյանը :
«Երեկ ասուլիսից 15 ր առաջ զանգ հնչեց, մեքենայի մեջ էինք, չգիտեմ ով զանգեց: Ինձ թվում է՝ մեր կազմակերպիչներից Իշխան Սարգսյանի մարտական ընկերներից էր, որը արդեն չինովնիկ է դառել, ես այդպես եմ մտածում, ինչ-որ բաներ ասաց: Իշխանն էլ երեք անգամ վիրահատված է, ինչ-որ բան ասաց, ու ինքը վատացավ, մենք մեքենան կանգնեցրինք, վազեցինք ջուր բերեցինք: Թե ինչ ասացին, չգիտեմ: Նա ասաց ՝ լավ չեմ, լավ չեմ, մենք հասկացանք, որ ահաբեկել են, ինքը շատ վիրավորված էր: Ինքը ասաց. «Ես հո վատ բան չեմ անում, ես պետության դեմ դուրս չեմ եկել, իմ ազատամարտիկ ընկերների հարցն եմ ուզում բարձրացնել»: Հետո վատացավ, ետ ենք դառել ճանապարհից, տարել ենք իրան տուն: Բոլորս շոկի մեջ էինք, ասուլիսը կայացավ, բայց, ընդհանուր առմամբ, «պռավալ» տվեցինք, որովհետեւ շոկի մեջ էինք, իրենք ուզում են, որ «պռավալ» տանք, որ միտինգ տեղի չունենա, բայց միանշանակ լինելու է, քանի որ տղաները ոտքի են կանգնել ու ասում են՝ եթե կազմակերպիչ էլ չլինի, նրանք հանրահավաք անելու են»,-ասաց Ջուլիետա Գրիգորյանը:
Ազատամարտիկներին սպառնացել են, որ վաղը հանրահավաք չանեն
Ինչպես ավելի վաղ հրապարակել էր ԳԱԼԱ-ն, արդեն վաղը՝հունիսի 16-ին, ժամը 18-ին Ազատության հրապարակում Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկները ՀՀ բոլոր քաղաքացիներին հրավիրում են հանրահավաքի՝ «Այլևս այսպես ապրել չի կարելի» կարգախոսով:
Այս մասին ազատամարտիկները Երևանի քաղաքապետարանին արդեն ներկայացրել են իրազեկում հանրահավաքի և համապատասխան արտոնագիր են ստացել:
Սակայն անցած օրերին Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկները՝ մասնավորապես հանրահավաքի կազմակերպիչները, սպառնալիքներ են ստացել, նրանց զանգահարել են եւ զգուշացրել, որ զգույշ մնան եւ հանրահավաքի մասին էլ մոռանան: Այդ իսկ պատճառով երեկ նախատեսված մամլո ասուլիսը եւս այլ սցենարով է ընթացել: ԳԱԼԱ-ին փոխանցեցին ազատամարտիկները:
«Թող ոչ ոք չմտածի, որ ազատամարտիկները վախենում են, հանրահավաքը միանշանակ լինելու է, քանի որ երեկվանից անընդհատ բոլոր ազատամարտիկները տարբեր մարզերում զանգահարում եւ ասում են, որ իրենք ոչ մեկից վախեցող չեն, եւ իրենք միանշանակ հանրահավաք են անելու, նոր դաշինք են ձեւավորելու եւ հռչակագիր են ընդունելու: Լինելու է ազատամարտիկների աննախադեպ հանրահավաք, խորագիրն էլ լինելու է՝ «Այլեւս այսպես ապրել չի կարելի»,-ԳԱԼԱ-ին փոխանցեց Շուշի 92 ՀԿ փոխնախագահ, պահեստազորի մայոր Ջուլիետա Գրիգորյանը :
«Երեկ ասուլիսից 15 ր առաջ զանգ հնչեց, մեքենայի մեջ էինք, չգիտեմ ով զանգեց: Ինձ թվում է՝ մեր կազմակերպիչներից Իշխան Սարգսյանի մարտական ընկերներից էր, որը արդեն չինովնիկ է դառել, ես այդպես եմ մտածում, ինչ-որ բաներ ասաց: Իշխանն էլ երեք անգամ վիրահատված է, ինչ-որ բան ասաց, ու ինքը վատացավ, մենք մեքենան կանգնեցրինք, վազեցինք ջուր բերեցինք: Թե ինչ ասացին, չգիտեմ: Նա ասաց ՝ լավ չեմ, լավ չեմ, մենք հասկացանք, որ ահաբեկել են, ինքը շատ վիրավորված էր: Ինքը ասաց. «Ես հո վատ բան չեմ անում, ես պետության դեմ դուրս չեմ եկել, իմ ազատամարտիկ ընկերների հարցն եմ ուզում բարձրացնել»: Հետո վատացավ, ետ ենք դառել ճանապարհից, տարել ենք իրան տուն: Բոլորս շոկի մեջ էինք, ասուլիսը կայացավ, բայց, ընդհանուր առմամբ, «պռավալ» տվեցինք, որովհետեւ շոկի մեջ էինք, իրենք ուզում են, որ «պռավալ» տանք, որ միտինգ տեղի չունենա, բայց միանշանակ լինելու է, քանի որ տղաները ոտքի են կանգնել ու ասում են՝ եթե կազմակերպիչ էլ չլինի, նրանք հանրահավաք անելու են»,-ասաց Ջուլիետա Գրիգորյանը:
Քրիստինա Մկրտչյան
Աղբյուրը՝ http://www.galatv.am/news/view/%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB%D5%AF_1506.html