Լրահոս

15.06.2013 17:59


Մրցումների անցկացման և ՀՖՖ կարգապահական կանոնակարգերի քննարկման վերջնաժամկետը՝ հունիսի 18-ը

Մրցումների անցկացման և ՀՖՖ կարգապահական կանոնակարգերի քննարկման վերջնաժամկետը՝ հունիսի 18-ը
Մայիսի 25-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման բաժինը «ՀՀ ակումբների միջեւ 2013-2014թթ. Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգ»-ի նախագիծը դրել էր հանրային քննարկման:

Քննարկման նպատակն է մինչեւ Կանոնակարգի հաստատումը ծանոթանալ բոլոր շահագրգիռ կողմերի՝ ակումբների ներկայացուցիչների, ֆուտբոլային մասնագետների, ֆուտբոլը լուսաբանող լրագրողների, երկրպագուների, ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամների տեսակետներին, դիտողություններին եւ առաջարկներին:

Փոփոխվել է կանոնակարգի վերաբերյալ դիտողությունների եւ առաջարկների ներկայացման ժամկետը: Դիտողությունները եւ առաջարկները գրավոր պետք է ուղարկել ՀՖՖ մրցումների կազմակերպման բաժին կամ [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև հունիսի 18-ը:

«ՀՀ ակումբների միջեւ 2013-2014թթ. Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը» կարող եք ներբեռնել այստեղ

«ՀՖՖ կարգապահական կանոնակարգը» կարող եք ներբեռնել այստեղ

Այս խորագրի վերջին նյութերը