ՀՀ ֆինանսների նախարարը ողջունել է ԿԲ–ի՝ տոկոսադրույքի նվազեցման քաղաքականությունը
-Միանգամայն ողջունում ենք տոկոսադրույքի նվազեցման քաղաքականությունը,- այսօր «7օր»-ին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ հույս հայտնելով, որ Կենտորանական բանկը կշարունակի իր ընդլայնողական քաղաքականությունը.
-Դա ճիշտ քաղաքականություն է՝ տնտեսական նվազման և ռեցեսիայի պայմաններում։
Տ. Դավթյանն ավելացրել է նաև, որ 2009թ. 2-րդ կեսից տոկոսադրույքների էլ ավելի նվազում է ակնկալվում, ինչը մատչելի կդարձնի վարկավորումը, և վերջինի ծավալներն էականորեն կավելանան։
Այս և տնտեսությունում ընթացող այլ գործընթացներն էլ կնպաստեն, որ ՀՀ տնտեսությունն սկսի ավելի լավ շնչել։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ՀՀ կենտրոնական բանկը որոշել էր իջեցնելվերաֆինանսավորմանտոկոսադրույքը0,50 տոկոսային կետով՝ սահմանելովայն 5,50% և նպատակահարմար էր գտելշարունակելտոկոսադրույքներինվազեցումը՝ զուգակցելով այն ծավալային ընդլայնման ակտիվ իրականացմամբ:
ՀՀ ֆինանսների նախարարը ողջունել է ԿԲ–ի՝ տոկոսադրույքի նվազեցման քաղաքականությունը
-Միանգամայն ողջունում ենք տոկոսադրույքի նվազեցման քաղաքականությունը,- այսօր «7օր»-ին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ հույս հայտնելով, որ Կենտորանական բանկը կշարունակի իր ընդլայնողական քաղաքականությունը.
-Դա ճիշտ քաղաքականություն է՝ տնտեսական նվազման և ռեցեսիայի պայմաններում։
Տ. Դավթյանն ավելացրել է նաև, որ 2009թ. 2-րդ կեսից տոկոսադրույքների էլ ավելի նվազում է ակնկալվում, ինչը մատչելի կդարձնի վարկավորումը, և վերջինի ծավալներն էականորեն կավելանան։
Այս և տնտեսությունում ընթացող այլ գործընթացներն էլ կնպաստեն, որ ՀՀ տնտեսությունն սկսի ավելի լավ շնչել։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ՀՀ կենտրոնական բանկը որոշել էր իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,50 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5,50% և նպատակահարմար էր գտել շարունակել տոկոսադրույքների նվազեցումը՝ զուգակցելով այն ծավալային ընդլայնման ակտիվ իրականացմամբ:
7or.am