Լրահոս

15.06.2013 11:46


Այսօր Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշների օրն է

Այսօր Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշների օրն է

«ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006թ. հունիսի 15-ին, իսկ ՀՀ Պետական դրոշի օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010 թվականի հունիսի 15-ին:

Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, ծիրանագույն: Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ եռագույնի երեք գույներից կարմիրը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի պայքարը Հայաստանի ազատության և անկախության համար: Կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի ձգտումը՝ ապրել խաղաղ երկնքի տակ, իսկ նարնջագույնը` հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդը և աշխատասիրությունը:

Հայաստանի եռագույնն ընդունվել է 1990թ. օգոստոսի 24-ին` ՀՀ գերագույն խորհրդի կողմից: 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքը:

Այս խորագրի վերջին նյութերը